Tuesday, 02 07 2024
«Թուրքիան չի հավակնում որևէ մեկի տարածքին»․ Էրդողան
Սյունիքում նոր հուշարձաններ են հայտնաբերվել
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՔՊ նիստ է տեղի ունեցել
Քննարկվել է հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզը
23:30
ՌԴ և Հունգարիայի ԱԳ նախարարները քննարկել են մի շարք հարցեր
Եկեղեցու բակում թողնված երեխան վերադառնում է տուն
23:00
ԱՄՆ-ն տիեզերք կուղարկի երկրորդ հնդիկ տիեզերագնացին
22:45
Ֆրանսիայում 218 թեկնածուներ դուրս են եկել ընտրություններից՝ թույլ չտալու աջ ազգայնականների հաղթանակը
Տավուշում չհաջողվեց, կփորձեն Սյունիքում
Փաշինյանի խոսքը իր համար էլ համոզիչ չէր. միանշանակ ասում եմ՝ Եվրոպան պատրաստ է մեզ ընդունելու
Պատերազմը կավարտվի, եթե ռուսական նավթը մնա Ռուսաստանում. Արևմուտքն այդ լծակները չունի
21:50
Պենտագոնի ղեկավարը բացահայտել է Ուկրաինային հատկացվելիք օգնության նոր փաթեթի բովանդակությունը
Շահրամանյանի մեքենան առգրավվել է թմրամիջոցների գործի շրջանակում
Ալիևը մերժել է Օ՛Բրայենին՝ Թրամփի վերադարձի հույսով
21:10
Ուկրաինայում շուրջ 3000 կալանավոր է զինվորագրվել
Պուտինն ի՞նչ կասի Ալիեւին Էրդողանից առաջ. խանդի առարկան
Սոցիոլոգիական հարցման համաձայն՝ Ավստրիայի յուրաքանչյուր երկրորդ բնակիչը ֆինանսական դժվարություններ ունի
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կա երկու տուժած
20:30
Լիտվան բողոքի նոտա է հանձնել ռուս դիվանագետին
20:20
Օրբանը խոստացել է ԵՄ խորհրդի համար զեկույց պատրաստել Զելենսկու հետ բանակցությունների վերաբերյալ
20:10
Սինգապուրը որոշել է ավելի կոշտ լինել փողերի լվացման դեմ պայքարում
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
20:00
ՀՀ բանկերի ղեկավար կազմն այցելեց OVIO-ի տվյալների մշակման կենտրոն
19:50
Հնդկաստանում կրոնական փառատոնի ժամանակ հրմշտոցի հետևանքով ավելի քան հարյուր մարդ է մահացել
19:40
Մավրիտանիայում նախագահական ընտրություններից հետո բողոքի ցույցեր են սկսվել
Պուտինը ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում կհանդիպի Սի Ցզինպինի և Էրդողանի հետ
19:20
Աստանայում առաջին անգամ կկայանա հանդիպում ՇՀԿ+ ձևաչափով
Հովհաննիսյանը և Պրովանդիեն քննարկել են հայ-ֆրանսիական բազմոլորտ համագործակցության հարցերի լայն շրջանակ
ՃՈ տուգանքը 50 տոկոսով վճարելու արտոնությունից օգտվելու վերջնաժամկետը հուլիսի 8-ն է. ՀԿԱԾ
Podcast կարևորի մասին

Սա շռնդալից քրեական գործ է առանց ապացույցի․ Սեյրան Օհանյանը իրեն մեղավոր չի ճանաչում «Ձորագետ Հիդրո»-ի գործով

«Ձորագետ Հիդրո» ՍՊԸ-ի գործով, որով անցնում են մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, նախաքննության ավարտ է հայտարարվել և մեղադրանքը ուղարկվել է հաստատվելու։ Գործով, հիշեցնենք, մեղադրանք է առաջադրվել Պաշտպանության նախկին նախարար Սերյան Օհանյանին, ՀԾԿՀ նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին և ես երկու անձի։ Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Ռոբերտ Նազարյանին, Նիկոլայ Գրիգորյանին, Շիրազ Կիրակոսյանին և Մուշեղ Կոշեցյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործից հիշյալ 5 մեղադրյալների վերաբերյալ անջատված մասով նախաքննությունն ավարտվել է, և գործը, ինչպես արդեն նշեցինք, մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Հատուկ քննչական ծառայությունից արդեն տեղեկացրել է, որ «Ձորա ՀԷԿ» ՓԲ ընկերության գույքի օտարման գործընթացում պաշտոնեական լիազորությունների չարաշահման փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ 2010 թվականի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից մշակված ՀՀ կառավարության գաղտնի որոշման նախագծով, առանց օրենքի մի շարք պահանջների պահպանման, առաջարկվել է թույլատրել ՀՀ ՊՆ-ին՝ որպես «Ձորա ՀԷԿ» ՓԲԸ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորություններն իրականացնող մարմնի, հավանություն տալ 3,600,000,000 ՀՀ դրամ գումարով ընկերության գույքի օտարմանը «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությանը: Արդյունքում` պարտադիր գնահատման ենթակա՝ 4,646,400,000 ՀՀ դրամ շուկայական արժեքով ողջ գույքը, առանց պատշաճ գնահատման միջոցով շուկայական արժեքի որոշման, «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությանն է իրացվել իրական արժեքից 1,046,400,000 ՀՀ դրամ պակաս գումարով:

Քրեական գործով պարզվել է նաև, որ «Ձորա ՀԷԿ» ՓԲ ընկերության գույքի օտարումից հետո` ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Նազարյանի, նրա տեղակալ Նիկոլայ Գրիգորյանի և հանձնաժողովի անդամներ Շիրազ Կիրակոսյանի ու Մուշեղ Կոշեցյանի գործողությունների հետևանքով, «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության հիդրոէլեկտրակայանից արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վաճառքի համար 2012-2019 թվականների ընթացքում սահմանվելիք սակագների փոխարեն նույն ժամանակահատվածների համար անհիմն սահմանվել են կրկնակին գերազանցող սակագներ, որի հետևանքով «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության կողմից ՀՀ-ում էլեկտրաէներգիա սպառող ֆիզիկական և իրավաբանական անձանցից հավելյալ ստացվել է առանձնապես խոշոր չափերի՝ 7,052,065,099 ՀՀ դրամ գումար:

Սեյրան Օհանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ՀՔԾ-ի հաղորդագրությունը և մեղադրանքը նոր չէ, ինքը դրա մասին խոսել է և հիմա զբաղված է և չի ցանկանում դրա մասին խոսել։ Օհանյանի պաշտպան Կարեն Մեջլումյանը մեզ հետ զրույցում ասաց, որ արդեն իսկ ծանոթացել են գործի նյութերին և կարող են պնդել, որ մեղադրանքը աբսուրդ է և որևէ ապացույց, ապացույցների համակցություն գործում չկա։ «Մենք միջնորդել էինք, որ գործի վարույթը կարճվի, բայց քննիչը մերժել էր։ Բայց կարող եմ պնդել, որ մեղադրանքը ջուր է, հիմնված ենթադրություննրի և մեղքը հիմնավորող որևէ իրական ապացույց գործում չկա»,-ասաց Մեջլումյանը։

Նրա խոսքով Սեյրան Օհանյանը գործի հետ բացարձակ առնչություն չունի և գործին առնչվում է այնքանով, որ այդ գույքը ՊՆ-ի հաշվեկշռում է եղել, բայց գործարքը եղել է կառավարության որոշման վրա։ «Սեյրան Օհանյանը կառավարության այդ նիստին անգամ ներկա չի եղել, չի քվեարկել։ Բացի դա մինչև կառավարություն հասնելը՝ գնորդների հետ բանակցել է էներգետիկայի նախարարությունը։ ՊՆ-ն ռեալ ոչինչ չի արել, ոչ նախաձեռնող է եղել, ոչ այլ գործընթացի է մասնակցել: Բայց չգիտես ինչու պարոն Օհանյանին է մեղսագրվող արարքը ապացուցող ոչ մի փաստ չկա։ Այս մեղադրանքը դատարանում պետք է հօդս ցնդի։ Պարոն Օհանյանի հետ առերեսում է եղել, որի ժամանակ հերքվել է մեղադրանքը։ Որևէ այլ առերեսում չի եղել, որևէ մեկը ցուցմունք չի տվել Օհանյանի դեմ և չի ասել, թե նա ինչում է մեղավոր»,-ասաց փաստաբանը։

Մեր դիտարկմանը, որ Ձորագետ հիդրոն պատկանում էր Միքայել Մինասյանին և Սեյրան Օհանյանը կարո՞ղ էր դա չիմանալ, Մեջլումյանը պատասխանեց․«Պարոն Օհանյանը դրանից տեղյակ չի եղել, գործով էլ նման ապացույց չկա։ Չգիտեմ՝ մեղադրական եզրակացության մեջ դա գրելու են, թե ոչ, բայց մեղադրանքում, կրկնում եմ, չկա որևէ բան դրա մասին։ Պարոն Օհանյանին պարզապես մեղադրում են։ Սահմանային լարված այս վիճակում, կիսապատերազմական այս վիճակում պարզապես ցանկացել են Արցախի հերոս, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի անունը ևս մեկ անգամ շրջանառել ինչ-որ քրեական գործով։ Սա պարզապես շռնդալից քրեական գործ է առանց ապացույցի»,-եզրափակեց փաստաբանը։

Ռոբերտ Ռևազյանն էլ վերջերս մեզ հետ զրույցում պնդում էր, որ չի ընդունում մեղադրանքը, նրա փաստաբանը պնդում էր, որ «գործը ջուր է» և դատարանում մեղադրանքը պարզապես կփլուզվի։

Նշենք, որ եթե դատախազությունը մեղադրանքը հաստատի, ապա գործը կգնա դատարան։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում