Sunday, 30 06 2024
Մեկնարկում են վերապատրաստման դասընթացներ` Հայաստանի մարզերի և համայնքների գրադարանավարների համար
14:15
Մթերքներ, որոնք բարելավում են ուղեղի աշխատանքը
Սահմանադրական ռեֆորմը կարող է տապալվել. 4,4 տարում շատ քիչ բան է արվել՝ տեղում դոփում ենք
Աննա Հակոբյանն իրենց բակում հյուրընկալել է հեծանվորդներին
Սեպտեմբերի կեսերին նոր խռովության փորձ կարվի. մեծ փողեր են դրվելու
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բոսնիա և Հերցեգովինայի ԱԳ նախարարի հետ
«Հարսնացուն» կդիմադրի, մենք մեր գործը կկատարենք. ԵԱՏՄ-ում մեր լեզուն երկար է
Անչափահաս վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ալիեւը մատնում է վախը
ՆԱՍԱ-ի տիեզերագնացներն ավելի երկար կմնան տիեզերակայանում
Հայաստանի և Խորվաթիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ
Կիրանց-Աճարկուտ ավտոճանապարհին կիրականացվեն պայթեցման աշխատանքներ
12:00
Ֆրանսիայում սկսվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը
Վնասներ քամու հետևանքով
Վթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ
Պուտինը պահանջել է վերսկսել հրթիռների արտադրությունը
Տեղի ունեցավ մեր 6-րդ հեծանվային զբոսանքը․ Փաշինյան
Լարս բաց է
Մոտ ապագայում շատ ավելի մեծ պատվիրակություն է գալու ԱՄՆ-ից. լուրջ քայլեր են արվում
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
«Մենք պարզապես չենք հաղթում, մենք մտնում ենք Եվրոպա». վրացական ֆուտբոլային դիվանագիտությունը
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի
ՀՀ-ԱՄՆ առևտուրը քառապատկվել է. երկկողմ տնտեսական կապերը երբեք ավելի ամուր չեն եղել
09:45
Դանիայում անասնապահերին կհարկեն անասունի արտադրած ածխաթթու գազի համար
09:30
Volkswagen-ը 5 մլրդ կներդի ամերիկյան Rivian-ում
09:15
Disney-ը ռասայական խտրականության է ենթարկում սպիտակամորթ մարդկանց
Բայդե՞ն, թե՞ Թրամփ. Հայաստանը պետք է պատրաստվի
00:00
Բայդենը հայտարարել է, որ վստահորեն իրականացնում է իր աշխատանքը
23:46
Եգիպտոսն ավարտել է նոր կառավարության ձևավորումը
ԱԺ պատգամավորները չինացի գործընկերների հետ քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր

Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին

Այդ մասին կխոսենք Խաղաղության պայմանագիր կնքելուց հետո, հայտարարել է Հայաստանի ԱԺ նախագահը ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ-ին դիմելու մասին Իլհամ Ալլիեւի հայտարարության առնչությամբ:

«Երբ որ խաղաղության պայմանագիր են կնքում, դրա իմաստն ուղղակի կորում է։ Չէ որ նույն Ադրբեջանն ասում է, թե Հայաստանն ինչ-որ նկրտումներ ունի, ինչ-որ պահանջներ ունի, ասում եմ՝ խաղաղության պայմանագիրը կկնքենք և հարցը դուրս կգա», հայտարարել է Հայաստանի խորհրդարանի խոսնակը: Փաստացի, Երեւանը մերժում է Բաքվի առաջարկը, կապելով այն Խաղաղության պայմանագրի հետ:

Եթե իհարկե ԱԺ նախագահի հայտարարությունը հնարավոր է գնահատել Երեւանի պատասխան: Այստեղ սակայն կա որոշակի դիտարկման կարիք՝ Երեւանը մերժու՞մ է, թե՞ պարզապես իր հերթին առաջարկում Մինսկի խմբի եւ համանախագահության հարցը հանելու, այն լուծարելու «այլընտրանքային» տարբերակ՝ Խաղաղության պայմանագիր: Հայաստանի խորհրդարանի նախագահն ասում է, որ պայմանագիրը կկնքվի եւ հարցը դուրս կգա ինքնաբերաբար: Միջազգային բացառիկ ձեւաչափ-մանդատի առնչվող հարցերը դուրս չեն գալիս «ինքնաբերաբար», մեխանիկորեն, ինքստինքյան, եւ այլն:

Մինսկի խումբն ու համանախագահությունը ԵԱՀԿ որոշումով ստեղծվել են շատ կոնկրետ նպատակի, կոնկրետ խնդիրներ լուծելու համար, հետեւաբար այդ մանդատը, այդ ձեւաչափը կարող է լուծարվել միայն այն բանից հետո, երբ որոշում կայացնող մարմնի մակարդակով կքննարկվի դրա գործունեության արդյունքը, կլինի գնահատական, ըստ այդմ՝ եզրակացություն:

Ադրբեջանը սրանից է, որ փորձում է խուսափել, այս գործընթացն է, որ փորձում է արգելափակել: Խաղաղության պայմանագրից առաջ, թե հետո, միեւնույն է, չի կարող դրվել Մինսկի խմբի լուծարման հարց, եթե չի քննարկվել խմբի գործունեությունը, չի եղել հաշվետվություն դրա վերաբերյալ: Դա կարեւոր է նաեւ Հայաստանի անվտանգության համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում