Tuesday, 02 07 2024
Արմեն Եգանյանը նշանակվել է Էկվադորում Հայաստանի դեսպան
Մահացել է ԳՈՅ թատրոնի հիմնադիր Մկրտիչ Մկրտչյանը
Մակրոնի պարտության «դառը պտուղներից» մե՞զ էլ է բաժին հասնելու
37-ամյա կինը բուքմեյքերական կայքերի խաղային հաշիվներից հափշտակություն է կատարել
Պահեստազորում հաշվառված անձինք խուսափել են վարժանքների մասնակցելուց
Էթնիկ ազերին հաղթում է. իրանական ընտրությունների գլխավոր ինտրիգը
Արման Սահակյանն ամբողջությամբ վերականգնել է պետությանը պատճառված վնասը
Ջրային պարեկային և Փրկարար ծառայությունները Սևանա լճում անցել են ուժեղացված ծառայության. ՆԳ նախարարը տեղում տվել է հանձնարարականներ
Իշխանությունը «ձեռքերը լվանո՞ւմ» է հանրաքվեից
Հայաստանը կանգնած է հերթական «սեպտեմբերի 3»-ի վտանգի առջև
«Անվտանգություն» և/կամ «պետություն/պետականություն». հակադի՞ր, թե՞ փոխլրացնող հասկացություններ
ՀՀ նախագահն ԱՄՆ Անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի կեցավայր
Թուրքիան գրոհու՞մ է Իրանի դիրքերը
Առանց հայ-թուրքական կարգավորման՝ Կովկասում խաղաղություն չի լինի
Ամենամեծ վախն այն է, որ ծայրահեղ աջերը կարողանան դաշինք կնքել ավանդական աջերի՝ հանրապետականների հետ
Կալանավորվել է Աշտարակ ԲԿ-ի տնօրեն Արգիշտի Հովհաննիսյանը
Արտգործնախարար Միրզոյանը հանդիպել է ՍԾՏՀ գլխավոր քարտուղարի հետ
ՊՊԾ-ն որպես պետության անվտանգությունն ապահովող ծառայություն՝ պետք է շարունակաբար զարգանա. Փաշինյան
Գյումրեցին՝ պաշտպանելով քրոջը, սպանել է հարազատ եղբորը. նա ձերբակալվել է
Սևանա լճի մակարդակը բարձրացել է 2 սմ-ով
Ալիեւի պայմանն ու առաջարկը Հայաստանին. քայլ դեպի Վաշինգտո՞ն
Վրաերթի ենթարկված 76-ամյա տղամարդը մահացել է
ՀՀ ԱԳ փոխնախարար Հովհաննիսյանը և Հունգարիայի պետքարտուղար Ազբեյն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերի
20:30
Աթենքի արվարձանում 200 հեկտար անտառ է այրվել
ՀՀ վարչապետը ՍԾՏՀԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը կարևորել է կազմակերպության դերը տարածաշրջանային փոխգործակցության ընդլայնման գործում
20:10
Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլին ընդառաջ մոտ 100 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է Թրամփին դատական հետապնդումից բացարձակ անձեռնմխելիություն տրամադրել

Թեհրանն ու Մոսկվան Հայաստանը «թողնում» են Թուրքիայի՞ն

Բաքվում կայացել է ՌԴ արտգործնախարարի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի հակամարտության կարգավորման հարցերի հատուկ ներկայացուցիչ, Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաեւի հանդիպումը Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հետ: Ըստ տեղեկության, քննարկվել են ադրբեջանա-ռուսական երկկողմ հարաբերությանը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացին եւ ռեգիոնալ իրողություններին առնչվող հարցեր:

Բայրամովը կրկնել է Բաքվի դիրքորոշումը, որ խաղաղության պայմանագրի ստորագրման խոչընդոտ է Հայաստանի Սահմանադրությունը, կրկնելով դրանում իբրեւ թե Բաքվի տարածքային ամբողջության հանդեպ հավակնության առկայությունը; Ադրբեջանի այս դիրքորոշումը հայտնի է: Խովաեւ-Բայրաով հանդիպման հետաքրքրաշարժ հանգամանքը այն է, որ ռուսաստանցի դիվանագետը մի քանի օր առաջ Թեհրանում էր, որտեղ հանդիպել էր այդ երկրի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարի հետ: Այժմ Խովաեւը Բաքվում է, եւ մեծ է հավանականությունը, որ Բաքու այցը Թեհրանի շարունակությունն է: Կգա՞ Խովաեւը նաեւ Երեւան:

Դժվար է ասել, հաշվի առնելով օրինակ այն, ինչ ասել էր Ռուսաստանի փոխարտգործնախարարը օրեր առաջ, նշելով, որ Երեւանը սահմանափակել է ԱԳՆ գծով շփումները Ռուսաստանի հետ: Փոխարենը, Խովաեւի Բաքու այցի եւ Բայրամովի հետ բանակցության ֆոնին տեղի է ունենում Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների հեռախոսազրույցը: Սրանք «համակարգվա՞ծ», թե՞ «հակադրված» զրույցներ են: Միարժեք ասել թե մեկը, թե մյուսը, թերեւս ճիշտ չէ, քանի որ տարրերը ըստ ամենայնի բազմաթիվ են:

Հարկ է նկատել, որ Թուրքիայի եւ Հայաստանի արտգործնախարարների զրույցը հաջորդում է առաջին դեմքերի հեռախոսազրույցին, ինչը նշանակում է, որ հիմնական «գիծն» այդուհանդերձ այլ է, քան այն, ինչ Խովաեւին տարել է Թեհրան, հետո՝ Բաքու: Կբերի Երեւան, թե ոչ: Ընդ որում, հնարավոր է հարցը դնել նաեւ այլ կերպ՝ իսկ Թեհրանի արտգործնախարարությունից որեւէ մեկը կգա՞ Երեւան, թե՞ Մոսկվան ու Թեհրանը փորձում են «օղակել» Բաքվին, իսկ Երեւանը «թողել» են Անկարային, ինչը Թուրքիայի համար կարող է լինել «պատային» իրավիճակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում