Monday, 01 07 2024
ՊՊԾ-ն որպես պետության անվտանգությունն ապահովող ծառայություն՝ պետք է շարունակաբար զարգանա. Փաշինյան
Գյումրեցին՝ պաշտպանելով քրոջը, սպանել է հարազատ եղբորը. նա ձերբակալվել է
Սևանա լճի մակարդակը բարձրացել է 2 սմ-ով
Ալիեւի պայմանն ու առաջարկը Հայաստանին. քայլ դեպի Վաշինգտո՞ն
Վրաերթի ենթարկված 76-ամյա տղամարդը մահացել է
ՀՀ ԱԳ փոխնախարար Հովհաննիսյանը և Հունգարիայի պետքարտուղար Ազբեյն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերի
20:30
Աթենքի արվարձանում 200 հեկտար անտառ է այրվել
ՀՀ վարչապետը ՍԾՏՀԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը կարևորել է կազմակերպության դերը տարածաշրջանային փոխգործակցության ընդլայնման գործում
20:10
Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլին ընդառաջ մոտ 100 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է Թրամփին դատական հետապնդումից բացարձակ անձեռնմխելիություն տրամադրել
19:40
Հունգարիայի վարչապետը խորհրդանշական արարողությամբ ստանձնել է ԵՄ Խորհրդի նախագահությունը
Սփյուռքահայ 60 ուսուցիչներ 14 երկրներից Հայաստանում են. մեկնարկել են սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման դասընթացները
19:20
Ֆինլանդիան ԱՄՆ-ին 15 ռազմական օբյեկտների շահագործման թույլտվություն կտրամադրի
Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագրի հերթական փուլը մեկնարկում է 3 մարզում. «Իմ Քայլը» հիմնադրամ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆոր ու Դարդանել նեղուցների անցման վճարը
18:50
ՆԱՏՕ-ն կամրապնդի հարաբերություններն Ավստրալիայի, Հարավային Կորեայի, Ճապոնիայի հետ. Ստոլտենբերգ
18:40
Ստոլտենբերգը վստահ է, որ ԱՄՆ-ն ցանկացած նախագահի օրոք կաջակցի ՆԱՏՕ-ին և Ուկրաինային
ԵՄ-ն «նախլեբնիկներ» չի ընդունում. ի՞նչ ներդրումով է փորձում այնտեղ գնալ Հայաստանը
«Զատիկ» կենտրոնում խախտել են սննդամթերքի հիգիենայի պահանջները
Ավետ Պողոսյանը կազատվի փոխնախարարի պաշտոնից
«Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով երկխոսության համար, բայց միայն՝ իր նպատակներին հասնելու պայմանով». Պեսկով
«Խաղաղության պայմանագրի տեքստի հիմնական աշխատանքները կարող ենք ավարտել մի քանի ամսից». Ալիև
Ոչմիթիզականության քարոզը և ՀՀ-Ադրբեջան բանակցային փակուղին անհնարին դարձրեցին մեր առաջընթացը
Իսրայելն ազատ է արձակել Գազայի հատվածում վերջին ամիսներին ձերբակալված 55 պաղեստինցիների
18:20
Սլովակիայում հայտարարել են, որ Ֆիցոն շուտով կանցնի իր պարտականությունների կատարմանը
Արտաքին հետախուզության պետը կին է, ինչը գենդերային ընկալումների փոփոխություն է
18:10
Fastex-ը 230,000 FTN-ով է պարգևատրել հայկական սպորտի 103 ներկայացուցիչների

Աննա Վարդապետյանն ու Մաուրիցիո Բլոկը քննարկել են ՀՀ և Իտալիայի դատախազությունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հունիսի 26-ին ընդունել է Իտալիայի զինվորական գլխավոր դատախազ Մաուրիցիո Բլոկի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը, Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո դի Ռիզոն, Իտալիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը, այլք:

Ինչպես տեղեկացրին ՀՀ դատախազությունից, Աննա Վարդապետյանը ողջունել է Իտալիայից ժամանած գործընկերներին, շնորհակալություն հայտնել հրավերն ընդունելու համար և ընդգծել, որ ՀՀ դատախազությունը շարունակական քայլեր է ձեռնարկում միջազգային իրավական համագործակցության զարգացման և այդ նպատակով օտարերկրյա գործընկերների հետ փոխգործակցության ուղիներն ընդլայնելու հարցում: «Այս առումով մենք կարևորում ենք Իտալիայի հետ վստահության վրա հիմնված կայուն համագործակցությունը, և մեր ջանքերն ուղղված են հատկապես անդրազգային հանցավորության դեմ պայքարում փոխգործակցության խորացմանը»,- նշել է հանրապետության գլխավոր դատախազը՝ հավելելով, որ Մաուրիցիո Բլոկի և նրա ղեկավարած պատվիրակության այցը վերջին երկու տարիների ընթացքում Իտալիայի դատախազության բարձրաստիճան ներկայացուցիչների թվով երրորդ այցն է Հայաստան:

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում, ի թիվս այլ թեմաների, քննարկվել են երկու երկրների դատախազական համակարգերի կառուցվածքներին, լիազորությունների շրջանակին, ընթացող բարեփոխումներին և քրեական արդարադատության ոլորտում դատախազությունների միջև համագործակցության ընդլայնմանն ուղղված մի շարք հարցեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում