![](https://www.1in.am/assets/uploads/2024/06/Untitled-1-679.jpg)
Այսօր հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է Խոտ-Որոտան այլընտրանքային ճանապարհի մի հատվածը: Այս մասին տեղեկացնում է Գորիսի համայնքապետարանը։
Բացի այդ, սելավը վնասել է նաև բնակավայրի խմելու ջրի խողովակները։
«Իրականացվում են քայլեր ճանապարհի երթևեկելիությունը և վնասված խողովակները վերականգնելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։