Tuesday, 02 07 2024
Արմեն Եգանյանը նշանակվել է Էկվադորում Հայաստանի դեսպան
Մահացել է ԳՈՅ թատրոնի հիմնադիր Մկրտիչ Մկրտչյանը
Մակրոնի պարտության «դառը պտուղներից» մե՞զ էլ է բաժին հասնելու
37-ամյա կինը բուքմեյքերական կայքերի խաղային հաշիվներից հափշտակություն է կատարել
Պահեստազորում հաշվառված անձինք խուսափել են վարժանքների մասնակցելուց
Էթնիկ ազերին հաղթում է. իրանական ընտրությունների գլխավոր ինտրիգը
Արման Սահակյանն ամբողջությամբ վերականգնել է պետությանը պատճառված վնասը
Ջրային պարեկային և Փրկարար ծառայությունները Սևանա լճում անցել են ուժեղացված ծառայության. ՆԳ նախարարը տեղում տվել է հանձնարարականներ
Իշխանությունը «ձեռքերը լվանո՞ւմ» է հանրաքվեից
Հայաստանը կանգնած է հերթական «սեպտեմբերի 3»-ի վտանգի առջև
«Անվտանգություն» և/կամ «պետություն/պետականություն». հակադի՞ր, թե՞ փոխլրացնող հասկացություններ
ՀՀ նախագահն ԱՄՆ Անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի կեցավայր
Թուրքիան գրոհու՞մ է Իրանի դիրքերը
Առանց հայ-թուրքական կարգավորման՝ Կովկասում խաղաղություն չի լինի
Ամենամեծ վախն այն է, որ ծայրահեղ աջերը կարողանան դաշինք կնքել ավանդական աջերի՝ հանրապետականների հետ
Կալանավորվել է Աշտարակ ԲԿ-ի տնօրեն Արգիշտի Հովհաննիսյանը
Արտգործնախարար Միրզոյանը հանդիպել է ՍԾՏՀ գլխավոր քարտուղարի հետ
ՊՊԾ-ն որպես պետության անվտանգությունն ապահովող ծառայություն՝ պետք է շարունակաբար զարգանա. Փաշինյան
Գյումրեցին՝ պաշտպանելով քրոջը, սպանել է հարազատ եղբորը. նա ձերբակալվել է
Սևանա լճի մակարդակը բարձրացել է 2 սմ-ով
Ալիեւի պայմանն ու առաջարկը Հայաստանին. քայլ դեպի Վաշինգտո՞ն
Վրաերթի ենթարկված 76-ամյա տղամարդը մահացել է
ՀՀ ԱԳ փոխնախարար Հովհաննիսյանը և Հունգարիայի պետքարտուղար Ազբեյն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերի
20:30
Աթենքի արվարձանում 200 հեկտար անտառ է այրվել
ՀՀ վարչապետը ՍԾՏՀԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը կարևորել է կազմակերպության դերը տարածաշրջանային փոխգործակցության ընդլայնման գործում
20:10
Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլին ընդառաջ մոտ 100 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է Թրամփին դատական հետապնդումից բացարձակ անձեռնմխելիություն տրամադրել

Մի գործ էլ կփակվի վաղեմության հիմքով. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «2018-ից հետո «եւ ոչ մի մուկ ու ոչ մի ձուկ չի պլստա» հոխորտանքներն այդպես էլ իրականություն չդարձան, ավելին` «նախկին թալանչիների» նկատմամբ հարուցված քրեական գործերի մեծ մասը փակվել է, մի մասին արդարացրել են, մյուսների նկատմամբ սիմվոլիկ դատավճիռներ արձակվել, եւ դեռ ընթացող գործերով նրանց մեղքը դատարաններում չի ապացուցվում, որքան էլ հաղորդագրություններ տարածեն ու պոպուլիստական ելույթներ ունենան։

Այդ գործերից մեկն Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթն է, որի քննությունն այնքան ձգձգվեց, որ ամիսներ անց՝ հոկտեմբերին, լրանում է վաղեմության ժամկետը, ու մեղադրյալներն օրենքի ուժով կազատվեն պատասխանատվությունից։

Ծառուկյանի փեսային՝ Աբովյանի նախկին համայնքապետին առաջադրված «պաշտոնեական լիազորությունների չարաշահման, համայնքի սեփականություն հանդիսացող մի շարք հողատարածքների ապօրինի օտարման, այլ հողամասերի ինքնակամ զավթման, շենքերի կամ շինությունների ինքնակամ կառուցումը չկասեցնելու, պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած ազդեցությունն օգտագործելու նպատակով ապօրինի վարձատրություն տալու, խմբի կազմում փողերի լվացման, պաշտոնեական կեղծիքներ եւ փաստաթղթերի կեղծիքներ կատարելու» դեպքերի վերաբերյալ նախաձեռնված ահասարսուռ մեղադրանքները՝ 13 անձի մասով, 2023-ից դատարանում են։

Ըստ մեղադրանքի՝ համայնքին պատճառվել է ընդհանուր 537 մլն 802 հազար 150 դրամի գույքային վնաս, որից 474 մլն 949 հազար 600 դրամը նախաքննության ընթացքում վերականգնվել է: Գործով վկա է ներգրավված նաեւ նախկին վարչապետ Հովիկ Արգամիչի որդին` Արգամը: Սակայն քննությունն արդեն անիմաստ է դարձել, եւ անգամ առանցքային վկաներն այլեւս չեն գնա դատարան, քանի որ հոկտեմբերին գործը կարճվելու է»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում