Wednesday, 03 07 2024
Պտղավան գյուղում այրվել է ավտոմեքենա
Բուքմեյքերական կայքերի խաղային հաշիվներից 1․6 մլն. դրամ է հափշտակել
Կինը «ֆեյսբուք»-ում ինտիմ բնույթի տեսազանգը չհրապարակելու դիմաց գումար է պահանջել
Ալիևը բացում է «Պանդորայի արկղը»
00:45
Բայդենը դեղահաբեր չի ընդունել Թրամփի հետ բանավեճից առաջ
ԼՂ էլիտային պետք է իրավա-քաղաքական գնահատական տրվի. անվտանգության խնդիր է
Ծառուկյանի աղջկանից և փեսայից կբռնագանձվի մոտ 1.3 մլրդ դրամ եվ այլ գույքեր
ԵՄ-ն հաջողակ ներդրողների ակումբ է. ի՞նչ կարող է առաջարկել Հայաստանը
Կրակոցներ՝ Երևանի կենտրոնում. հայտնաբերվել են 10-ից ավելի պարկուճներ
«Թուրքիան չի հավակնում որևէ մեկի տարածքին»․ Էրդողան
Սյունիքում նոր հուշարձաններ են հայտնաբերվել
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՔՊ նիստ է տեղի ունեցել
Քննարկվել է հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզը
23:30
ՌԴ և Հունգարիայի ԱԳ նախարարները քննարկել են մի շարք հարցեր
Եկեղեցու բակում թողնված երեխան վերադառնում է տուն
23:00
ԱՄՆ-ն տիեզերք կուղարկի երկրորդ հնդիկ տիեզերագնացին
22:45
Ֆրանսիայում 218 թեկնածուներ դուրս են եկել ընտրություններից՝ թույլ չտալու աջ ազգայնականների հաղթանակը
Տավուշում չհաջողվեց, կփորձեն Սյունիքում
Փաշինյանի խոսքը իր համար էլ համոզիչ չէր. միանշանակ ասում եմ՝ Եվրոպան պատրաստ է մեզ ընդունելու
Պատերազմը կավարտվի, եթե ռուսական նավթը մնա Ռուսաստանում. Արևմուտքն այդ լծակները չունի
21:50
Պենտագոնի ղեկավարը բացահայտել է Ուկրաինային հատկացվելիք օգնության նոր փաթեթի բովանդակությունը
Շահրամանյանի մեքենան առգրավվել է թմրամիջոցների գործի շրջանակում
Ալիևը մերժել է Օ՛Բրայենին՝ Թրամփի վերադարձի հույսով
21:10
Ուկրաինայում շուրջ 3000 կալանավոր է զինվորագրվել
Պուտինն ի՞նչ կասի Ալիեւին Էրդողանից առաջ. խանդի առարկան
Սոցիոլոգիական հարցման համաձայն՝ Ավստրիայի յուրաքանչյուր երկրորդ բնակիչը ֆինանսական դժվարություններ ունի
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կա երկու տուժած
20:30
Լիտվան բողոքի նոտա է հանձնել ռուս դիվանագետին
20:20
Օրբանը խոստացել է ԵՄ խորհրդի համար զեկույց պատրաստել Զելենսկու հետ բանակցությունների վերաբերյալ
20:10
Սինգապուրը որոշել է ավելի կոշտ լինել փողերի լվացման դեմ պայքարում

Հետաքրքիր իրավիճակ Իրանում. ուշագրավ որոշում քվեարկության շեմին

Իրանի փոխնախագահ Հուսեյն Հազիզադե Հաշեմին հայտարարել է, որ հանում է իր թեկնածությունը նախագահի արտահերթ ընտրության քվեարկությունից: Քվեարկությունն ինչպես հայտնի է տեղի կունենա հունիսի 28-ին: Այն, որ փաստացիի դրա շեմին փոխնախագահ Հաշեմին հանում է իր թեկնածությունը, վկայում է այն մասին, որ Իրանի նախագահի արտահերթ ընտրությանը ծավալվում է ներիշխանական բավականին ակտիվ եւ սուր «ենթագորգային» պայքար: Դրա մասին է վկայում նաեւ այն հայտարարությունը, որ Հաշեմին արել է իր թեկնածությունը հանելիս: Նա ասում է, որ հանում է թեկնածությունը, «որպեսզի պահպանի հեղափոխական ուժերի միասնությունը»:

Հաշեմին նշում է նաեւ, որ թեկնածությունը հանում է Իսլամական Հեղափոխության Խորհրդի խնդրանքով: Ընդ որում, նա մատնացույց է անում նաեւ երեք այլ թեկնածուների, նշելով, թե «հուսով է, որ իր մյուս երեք եղբայրները կօգտվեն միավորվելու եւ հեղափոխությունն ամրացնելու հնարավորությունից»: Նա հույս է հայտնել, որ երկրում կշարունակվի հանգուցյալ նախագահ Էբրահիմ Ռայիսիի կուրսը: Սա բավականին ուշագրավ հայտարարություն է, եթե նկատի առնենք, որ Իրանում ըստ էության պետական կուրսը սահմանում է ոչ թե նախագահը, այլ Գերագույն Հոգեւոր առաջնորդը:

Միեւնույն ժամանակ, Իրանն իհարկե լինելով բավականին խոշոր խաղացող, պետական ռազմավարության հարցում կարող է որդեգրել իհարկե ընթացքի տարբեր մարտավարություններ, որոնց հարցում էլ անշուշտ արդեն կարող է էական նշանակություն ունենալ գործադիր իշխանության կառավարումը, որ իրականացնում է նախագահը: Իրանի փոխնախագահ Հաշեմիի որոշումն ու հայտարարությունները հուշում են, որ Իրանի նախագահի արտահերթ ընտրության քվեարկությանն ընդառաջ կա բավականին թեժ պայքար իրանյան ռազմավարության իրագործման մարտավարական ուղիների հարցում: Մեծ հաշվով, դրա արդյունքին մնացել է սպասելու քիչ ժամանակ, սակայն կասկածից վեր է նաեւ, որ ներիշխանական վերնախավերի պայքարն Իրանում դրանով ամենեւին չի ավարտվելու:

Սա իհարկե Իրանի անկայունության մասին չէ, այլ նույնիսկ հակառակը՝ դիմադրունակության, որն ապահովվում է նաեւ էլիտաների ներքին մրցակցությամբ: Միեւնույն ժամանակ սակայն, այս հանգամանքը հույժ կարեւոր է այն երկրների համար, որոնք Իրանի հետ ունեն բարեկամություն, սերտ հաղորդակցություն եւ աշխատանքային էական անհրաժեշտություններ: Ի դեպ, այդ առումով հատկանշական է, որ Իրանի փոխնախագահի այդ որոշման հայտարարության մասին տեղեկատվությանը զուգահեռ, տեղեկատվություն է տարածվել, որ տեղի է ունեցել հեռախոսազրույց ՌԴ նախագահ Պուտինի եւ Իրանի նախագահի պաշտոնակատար Մոհամմադ Մոհբերի միջեւ, որի ընթացքում Պուտինը հաջողություն է մաղթել առաջիկա նախագահի ընտրության անցկացման հարցում եւ հույս հայտնել, որ դրանից հետո էլ Իրանի ու Ռուսաստանի հարաբերությունը կշարունակվի վերընթաց ճանապարհով: Պուտինն ինչ որ անհանգստությու՞ն է ունեցել այդ ընտրության առնչությամբ: Միաժամանակ, հարկ է նկատել, որ նախօրեին հայտնի է դարձել Ռուսաստանի եւ Իրանի միջեւ գազային ռազմավարական գործակցության հուշագրի ստորագրման մասին: Արդյո՞ք Իրանի վերնախավում ոչ բոլորն են դրանից գոհ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում