Tuesday, 02 07 2024
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
19:50
Հնդկաստանում կրոնական փառատոնի ժամանակ հրմշտոցի հետևանքով ավելի քան հարյուր մարդ է մահացել
19:40
Մավրիտանիայում նախագահական ընտրություններից հետո բողոքի ցույցեր են սկսվել
Պուտինը ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում կհանդիպի Սի Ցզինպինի և Էրդողանի հետ
19:20
Աստանայում առաջին անգամ կկայանա հանդիպում ՇՀԿ+ ձևաչափով
Հովհաննիսյանը և Պրովանդիեն քննարկել են հայ-ֆրանսիական բազմոլորտ համագործակցության հարցերի լայն շրջանակ
ՃՈ տուգանքը 50 տոկոսով վճարելու արտոնությունից օգտվելու վերջնաժամկետը հուլիսի 8-ն է. ՀԿԱԾ
Podcast կարևորի մասին
18:50
Դեմոկրատական ​​կուսակցությունը մտադիր է Բայդենին նախագահի թեկնածու առաջադրել հուլիսին
ՀՀ Գեղարքունիքի մարզը և Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտը կհամագործակցեն գյուղատնտեսության ոլորտում
Մեհրաբյան online
«Տարածաշրջանի հանդեպ ձեր ուշադրությունը կայունության բանալին է». Խանդանյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ին
18:30
Ուկրաինայի ՊՆ նախարարը մեկնել է Վաշինգտոն
18:25
Ավստրալիայի վարչապետը մերժել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու առաջարկը
18:24
Մինսկում տեղի կունենա ԱՊՀ ՊՆ նախարարների խորհրդի նիստ
ՊԵԿ նախագահը հանդիպել է կառուցապատման ոլորտում գործունեություն իրականացնողների հետ
18:10
Վենեսուելայի նախագահը հայտնել է ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների վերսկսման մասին
Զոհված զինծառայողների ինքնությունը պարզվել է
Գազայում զոհերի թիվը հասել է 38.000-ի
Արարատ Միրզոյանի այցը՝ Բայրամովի «հետքով»
Միջազգային քրեական դատարանի նախագահն ու ՀՀ արդարադատության նախարարը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունը
Արարատ Միրզոյանը կմեկնի Թբիլիսի
17:57
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը հանդիպել է Եթովպիայի և Սոմալիի իր գործընկերների հետ
Հանգստյան օրերը կրկնապատկելու խոստման դիմաց 68 քաղաքացուց գումար են հափշտակել
Վարորդական իրավունքի վկայականի համար մինչև 400.000 դրամ կաշառք են վերցրել
17:30
Ֆրանսիայում 178 թեկնածու կհանի թեկնածությունը՝ աջերին խանգարելու համար. Le Monde
Անահիտ Մանասյանը հանդիպել է ԵԽ մարդու իրավունքների նորընտիր հանձնակատարի հետ
ՄՊՀ լիազորությունները կընդլայնվեն
17:10
Նիդեռլանդներն առաջիկայում Ուկրաինային կմատակարարի առաջին F-16 կործանիչները

Երեւանն ու Անկարան ի՞նչ են պայմանավորվել. Հայաստանի ԱԳ նախարարի հայտարարությունը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Էստոնիա կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ Երեւանը պատրաստ է ամբողջապես կարգավորել հարաբերությունը Թուրքիայի հետ: Արարատ Միրզոյանը, որ մի քաննի օր առաջ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ, նշել է, որ թուրքական կողմի հետ երկխոսության արդյունքում ձեռք են բերվել հստակ պայմանավորվածություններ՝ ամբողջական կարգավորման ուղղությամբ քայլերի վերաբերյալ: «Խոսքը ոչ միայն երրորդ երկրների, այլև ՀՀ և Թուրքիայի՝ դիվանագիտական անձնագրեր ունեցող քաղաքացիների մասին է: Կարծում եմ՝ արդեն իսկապես ժամանակն է կյանքի կոչելու պայմանավորվածությունները և տեսնելու՝ ինչպես են դրանք իրականություն դառնում», հայտրարել է Հայաստանի նախարարը:

Նրա հայտարարությունից այդքան էլ հստակ չէ՝ խոսքը 2022 թվականի հուլիսի 1-ին ՀՀ եւ Թուրքիայի հատուկ բանագնացների վիեննական հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների՞ մասին է, թե՞ Արարատ Միրզոյանը նկատի ունի արդեն հստակ պայմանավորվածություններ, որ ձեռք են բերվել վերջին օրերի ընթացքում՝ նախ Փաշինյան-Էրդողամ, իսկ մեկ շաբաթ անց էլ Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույցների ընթացքում: Այն, որ առաջին դեմքերի հեռախոսազրույցից մեկ շաբաթ անց եղավ արտգործնախարարների զրույց, թույլ է տալիս ենթադրել, որ այն եղել է առաջինի շարունակություն: Իսկ դա նշանակում է, որ նախարարների մակարդակով արդեն ավելի առարկայորեն քննարկվել են հարցեր, որոնք համաձայնեցվել են Փաշինյան-Էրդողան զրույցի ընթացքում: Երեւանն ու Անկարան համաձայնեցրել են 2022 թվականի հուլիսի 1-ի համաձայնությունները իրագործելու հստակ քայլե՞ր:

Ինչպիսի՞ն են դրանք, ի՞նչ ժամանակացույցով: Հնարավո՞ր է արդյոք մոտ ապագայում տեսնել Հայաստանի եւ Թուրքիայի պաշտոնյաների «անցում» հայ-թուրքական սահմանով՝ դիվանագիտական անձնագրերով:Ամբողջ հարցն այն է, թե Անկարան ինչու՞ պետք է գնա այդ քայլին: Պետք է իհարկե ուժերի հարաբերակցությունը գնահատել իրատեսական եւ ընդունել, որ իրավիճակի զարգացումը կարող է լինել Թուրքիայի ցանկությամբ, իսկ Հայաստանը քիչ ազդեցություն ունի այդ ցանկության ձեւավորման վրա: Ըստ այդմ հարց է առաջանում, եթե կա նման հստակ պայմանավորվածություն՝ որ քայլ կատարվի համաձայնությունները իրագործելու ուղղությամբ, ի՞նչն է ազդել Անկարայի այդ տրամադրվածության վրա:

Ռուս-թուրքական հարաբերության վերջին շրջանի նկատելի սառնությու՞նը, թե՞ ԱՄՆ վերջին շրջանի դիվանագիտական ինտենսիվ ջանքը: Իսկ գուցե թե մեկը, թե մյուսը: Բայց, ի՞նչ է ստանալու Թուրքիան այդ հստակ քայլերի դիմաց, որովհետեւ հազիվ թե իրատեսական է մտածել, որ Անկարային այդ քայլին մղում են ճնշումով: Կովկասում Ռուսաստանի եւ Իրանի ազդեցությունը թուլացնելու նպատակի մասին բաց տեքստով հայտարարող ԱՄՆ հազիվ թե նախընտրի ներկայիս շրջանում ճնշում բանեցնել Անկարայի վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում