Tuesday, 02 07 2024
19:40
Մավրիտանիայում նախագահական ընտրություններից հետո բողոքի ցույցեր են սկսվել
Պուտինը ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում կհանդիպի Սի Ցզինպինի և Էրդողանի հետ
19:20
Աստանայում առաջին անգամ կկայանա հանդիպում ՇՀԿ+ ձևաչափով
Հովհաննիսյանը և Պրովանդիեն քննարկել են հայ-ֆրանսիական բազմոլորտ համագործակցության հարցերի լայն շրջանակ
ՃՈ տուգանքը 50 տոկոսով վճարելու արտոնությունից օգտվելու վերջնաժամկետը հուլիսի 8-ն է. ՀԿԱԾ
Podcast կարևորի մասին
18:50
Դեմոկրատական ​​կուսակցությունը մտադիր է Բայդենին նախագահի թեկնածու առաջադրել հուլիսին
ՀՀ Գեղարքունիքի մարզը և Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտը կհամագործակցեն գյուղատնտեսության ոլորտում
Մեհրաբյան online
«Տարածաշրջանի հանդեպ ձեր ուշադրությունը կայունության բանալին է». Խանդանյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ին
18:30
Ուկրաինայի ՊՆ նախարարը մեկնել է Վաշինգտոն
18:25
Ավստրալիայի վարչապետը մերժել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու առաջարկը
18:24
Մինսկում տեղի կունենա ԱՊՀ ՊՆ նախարարների խորհրդի նիստ
ՊԵԿ նախագահը հանդիպել է կառուցապատման ոլորտում գործունեություն իրականացնողների հետ
18:10
Վենեսուելայի նախագահը հայտնել է ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների վերսկսման մասին
Զոհված զինծառայողների ինքնությունը պարզվել է
Գազայում զոհերի թիվը հասել է 38.000-ի
Արարատ Միրզոյանի այցը՝ Բայրամովի «հետքով»
Միջազգային քրեական դատարանի նախագահն ու ՀՀ արդարադատության նախարարը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունը
Արարատ Միրզոյանը կմեկնի Թբիլիսի
17:57
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը հանդիպել է Եթովպիայի և Սոմալիի իր գործընկերների հետ
Հանգստյան օրերը կրկնապատկելու խոստման դիմաց 68 քաղաքացուց գումար են հափշտակել
Վարորդական իրավունքի վկայականի համար մինչև 400.000 դրամ կաշառք են վերցրել
17:30
Ֆրանսիայում 178 թեկնածու կհանի թեկնածությունը՝ աջերին խանգարելու համար. Le Monde
Անահիտ Մանասյանը հանդիպել է ԵԽ մարդու իրավունքների նորընտիր հանձնակատարի հետ
ՄՊՀ լիազորությունները կընդլայնվեն
17:10
Նիդեռլանդներն առաջիկայում Ուկրաինային կմատակարարի առաջին F-16 կործանիչները
Հարցազրույց Արամ Զ. Սարգսյանի հետ
16:57
Եգիպտոսում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի

Զարգացման ասիական բանկը «կփրկի՞» Ադրբեջանին

Բաքու է այցելել Զարգացման ասիական բանկի նախագահ Մասացուգու Ասակավան: Նրան ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Ֆորմալ առիթը կողմերի միջեւ համագործակցության քսանհինգամյակն է: Դիվանագիտական սիրալիրությունների փոխանակման ենթատեքստը, սակայն, գործնական է: Խնդիրն այն է, որ Ադրբեջանը Եվրամիության առջեւ մինչեւ 2027թվականը ԵՄ երկրներ խողովակաշարային գազի արտահանման տարեկան ծավալը 20 միլիարդ խորանարդ մետրի հասցնելու պայմանավորվածություն ունի: Բաքու-Էրզրում գազատարը նման թողունակություն, իսկ Ադրբեջանը ենթակառուցվածքների արդիականացման ֆինանսական ազատ միջոցներ չունի:

Իլհամ Ալիեւը դեռեւս տարեսկզբին է բացահայտել, որ գազի եվրոպական գնորդները ներդրումներ կատարելու հետաքրքրություն չունեն, եվրոպական բանկերն իրենց վարկային պորտֆելից հանել են ածխաջրածնային էներգետիկ ռեսուրսների արդյունահանման եւ տարանացման վարկավորման ծրագրերը:

Զարագացման ասիական բանկի տնօրենը Բաքու է հրավիրվել մի փուլում, երբ Եվրամիությունում ձեւավորվում է նոր գործադիր իշխանություն: Ըստ տեղեկությունների, ԵՄ երկրները համաձայնության են եկել, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը կպաշտոնավարի երկրորդ ժամկետով, իսկ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով հանձնակատար Բորելը հեռանում է: Նրան, ամենայն հավանականությամբ, կփոխիրնի Էստոնիայի վարչապետ Կայա Կալասը:

Վերջինս Ռուսաստանի նկատմամբ կոշտ քաղաքականության կողմնակից է: Ադրբեջանի հետ ԵՄ էներգետիկ համագործակցության պայմանավորվածություն ձեռք է բերվել 2021 թ.-ին«Ֆոն դեր Լյայենի Բաքու» այցի ընթացքում: Բայց դրանից հետո, ինչպես ասում են, շատ ջրեր են հոսել: Ամենակարեւորը, թերեւս, հայ-ադրբեջանական բանակցությունների բրյուսելյան հարթակի չեղարկումն էր, որ տեղի ունեցավ Ալիեւի նախաձեռնությամբ, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելության նկատմամբ Բաքվի անհանդուրժողականությունը: Երկու դեպքում էլ Բաքվի ձեռնարկումներում հստակ դիտարկվում էր Մոսկվայի «հուշարարությունը».

Այս փուլում Ադրբեջանը ներկայանում է որպես «կանաչ էներգիայի» աղբյուր: Ծրագրի առանցքում, սակայն, գազի ներքին սպառումը կրճատելու եւ խնայված միջոցներով ԵՄ առջեւ պարտավորության կատարման խնդիրն է, որը լուծելու համար Բաքուն գործարքի մեջ է ռուսաստանյան «Գազպրոմի» հետ: Վերջին շրջանում մամուլը քննարկում է նաեւ Ռուսաստանից գազ գնելու եւ ուկրաինական խողովակաշարերով Եվրոպա արտահանելու Բաքվի մտադրության մասին:

Եվրահանձնաժողովի կազմավորումից հետո, բացառված չէ, Բրյուսելի եւ Բաքվի միջեւ նոր քննարկումներ կսկսվեն: Առ այս պահը ԵՄ դիրքորոշումն այն է, որ եվրոպական ընկերությունները միայն գնորդ են, մյուս հարցերը պետք է կարգավորի Ադրբեջանը: Ընդ որում, ԵՄ-ն երկարաժամկետ պայմանավորվածությունների երաշխիքներ չի տալիս. գազի միջազգային շուկայում կոնյունկտուրայի փոփոխության դեպքում նախապատվությունը կտրվի ավելի էժան գին առաջարկող մատակարարին:

Զարգացման ասիական բանկը կվարկավորի՞ Բաքու-Էրզրում խողովակաշարի թողունակության մեծացման ադրբեջանական նախագիծը: Խոսքը տարեկան քսան միլիարդ խորանարդ մետր գազի մասին է, որ Եվրամիության ընդհանուր սպառման հինգ-յոթ տոկոսն է: Որոշումները, հավանաբար, քաղաքական են լինելու:

Ըստ երեւույթին, Ադրբեջանը Զարգացման ասիական բանկից Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի ենթակառուցվածքների արդիականացման նախագծի վարկավորման ակնկալիքներ նույնպես ունի: Դա Ռուսաստան-Իրան- Պարսից ծոց երկաթուղային եւ ավտոմոբիլային հաղորդակցության՝ աշխարհաքաղաքական նշանակության հաղորդակցություն է, որի նկատմամբ հավաքական Արեւմուտքի վերաբերմունքը բացասական է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում