Tuesday, 02 07 2024
19:20
Աստանայում առաջին անգամ կկայանա հանդիպում ՇՀԿ+ ձևաչափով
Հովհաննիսյանը և Պրովանդիեն քննարկել են հայ-ֆրանսիական բազմոլորտ համագործակցության հարցերի լայն շրջանակ
ՃՈ տուգանքը 50 տոկոսով վճարելու արտոնությունից օգտվելու վերջնաժամկետը հուլիսի 8-ն է. ՀԿԱԾ
Podcast կարևորի մասին
18:50
Դեմոկրատական ​​կուսակցությունը մտադիր է Բայդենին նախագահի թեկնածու առաջադրել հուլիսին
ՀՀ Գեղարքունիքի մարզը և Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտը կհամագործակցեն գյուղատնտեսության ոլորտում
Մեհրաբյան online
«Տարածաշրջանի հանդեպ ձեր ուշադրությունը կայունության բանալին է». Խանդանյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ին
18:30
Ուկրաինայի ՊՆ նախարարը մեկնել է Վաշինգտոն
18:25
Ավստրալիայի վարչապետը մերժել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու առաջարկը
18:24
Մինսկում տեղի կունենա ԱՊՀ ՊՆ նախարարների խորհրդի նիստ
ՊԵԿ նախագահը հանդիպել է կառուցապատման ոլորտում գործունեություն իրականացնողների հետ
18:10
Վենեսուելայի նախագահը հայտնել է ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների վերսկսման մասին
Զոհված զինծառայողների ինքնությունը պարզվել է
Գազայում զոհերի թիվը հասել է 38.000-ի
Արարատ Միրզոյանի այցը՝ Բայրամովի «հետքով»
Միջազգային քրեական դատարանի նախագահն ու ՀՀ արդարադատության նախարարը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունը
Արարատ Միրզոյանը կմեկնի Թբիլիսի
17:57
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը հանդիպել է Եթովպիայի և Սոմալիի իր գործընկերների հետ
Հանգստյան օրերը կրկնապատկելու խոստման դիմաց 68 քաղաքացուց գումար են հափշտակել
Վարորդական իրավունքի վկայականի համար մինչև 400.000 դրամ կաշառք են վերցրել
17:30
Ֆրանսիայում 178 թեկնածու կհանի թեկնածությունը՝ աջերին խանգարելու համար. Le Monde
Անահիտ Մանասյանը հանդիպել է ԵԽ մարդու իրավունքների նորընտիր հանձնակատարի հետ
ՄՊՀ լիազորությունները կընդլայնվեն
17:10
Նիդեռլանդներն առաջիկայում Ուկրաինային կմատակարարի առաջին F-16 կործանիչները
Հարցազրույց Արամ Զ. Սարգսյանի հետ
16:57
Եգիպտոսում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի
Վրաստանի քաղհասարակության ներկայացուցիչները «Ազատության հրապարակ» շարժում են հիմնել
Քննարկվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի հաշվետվությունը

OVIO- ի նախաձեռնությամբ Երևանում անցկացվեց «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով «DC24» համաժողովը

Հունիսի 26-ին OVIO ընկերության նախաձեռնությամբ անցկացվեց  «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով «DC24» համաժողովը։

Հաշվի առնելով աճող տեխնոլոգիական պահանջներից բխող թվային տրանսֆորմացիայի անհրաժեշտությունը, միջազգային տեխնոլոգիական միտումներին հետևելու և համապատասխանելու կարևորությունը, Տվյալների մշակման կենտրոնների և դրանցում գործարկվող ամպային տեխնոլոգիաների դերը, տեղեկատվական անվտանգության կարևորությունը պետական և մասնավոր հատվածի համար՝ համաժողովի շրջանակում տարբեր միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներին հնարավորություն ընձեռվեց ներկայացնել սեփական փորձն ու տեսլականը Հայաստանը տեխնոլոգիապես այլ մակարդակ տեղափոխելու հարցում։

«Տվյալների ծավալի աճով պայմանավորված՝ առաջ են գալիս նոր մարտահրավերներ։ Պետական և մասնավոր հատվածի համար կարևորագույն բաղադրիչ է դարձել կիբերանվտանգությունը, տվյալների պահպանման հուսալիությունը ու այլ նոր տեխնոլոգիական լուծումները։

Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները։ Մենք բոլորովին վերջերս գործարկել ենք տարածաշրջանում ամենախոշոր Տվյալների մշակման կենտրոնը և կարևորում ենք ոլորտի մասնագետների և շահագրգիռ կազմակերպությունների մոտեցումները և կարիքները։

OVIO-ի Տվյալների մշակման կենտրոնն արդեն իսկ հսկայական ներուժ ունի․ 210-ից ավելի սերվերային պահարան, սնուցում երկու անկախ ենթակայանից, 2  ՄգՎ հզորություն,  ISO 27001, 27017, 27018, PCI DSS և TIER III միջազգային հեղինակավոր ստանդարտներին համապատասխանություն։» – նշեց OVIO ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:

Համաժողովի ընթացքում OVIO-ն և  ցանցային հասանելիության լուծումներով հայտնի QRATOR LABS միջազգային ընկերությունը ստորագրեցին համագործակցության պայմանագիր՝ միավորելով սերտիֆիկացված Տվյալների մշակման կենտրոնի ու ամպային լուծումների մատակարար OVIO-ի և սեփական գեո-բաշխված ֆիլտրման ցանցի բազայի վրա հիմնված  ցանցային անվտանգության ամպային ծառայությունների մատակարար QRATOR LABS-ի լայն և համապարփակ լուծումները։

Համաժողովի շրջանակում խոսնակները հանդես եկան տարբեր թեմաներով․ OVIO-ի՝  Տվյալների մշակման կենտրոնի ամպային ծառայությունների կիրառությունը և դերը պետական և մասնավոր սեկտորի համար, պետության և բիզնեսի թվային վերափոխման դինամիկան, Տվյալների մշակման կենտրոնների համաշխարհային միտումները, ամպային ծառայությունների մատակարարների կողմից օգտագործվող տեխնոլոգիաների իմացության կարևորությունը, կիբերանվտանգությունը և այլն։

Համաժողովին մասնակցեցին և ելույթով հանդես եկան ՀՀ Տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրենը, Կենտրոնական Բանկի Տեխնոլոգիաների և կիբերանվտանգության ղեկավարը, Uptime և Lenovo համաշխարհային կազմակերպությունների ներկայացուցիչները և այլոք։ Հարկ է նշել, որ OVIO-ի Տվյալների մշակման կենտրոնում տեղակայված են տվյալների պահպանման համակարգերի աշխարհի խոշորագույն մատակարարներից մեկի՝ Lenovo-ի սարքավորումները։  Այս համագործակցությունն ու ինտեգրումն ապահովում է բարձր արդյունավետություն և հուսալիություն Տվյալների մշակման կենտրոնի հաճախորդների համար:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում