Tuesday, 02 07 2024
ՃՈ տուգանքը 50 տոկոսով վճարելու արտոնությունից օգտվելու վերջնաժամկետը հուլիսի 8-ն է. ՀԿԱԾ
18:50
Դեմոկրատական ​​կուսակցությունը մտադիր է Բայդենին նախագահի թեկնածու առաջադրել հուլիսին
ՀՀ Գեղարքունիքի մարզը և Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտը կհամագործակցեն գյուղատնտեսության ոլորտում
Մեհրաբյան online
«Տարածաշրջանի հանդեպ ձեր ուշադրությունը կայունության բանալին է». Խանդանյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ին
18:30
Ուկրաինայի ՊՆ նախարարը մեկնել է Վաշինգտոն
18:25
Ավստրալիայի վարչապետը մերժել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու առաջարկը
18:24
Մինսկում տեղի կունենա ԱՊՀ ՊՆ նախարարների խորհրդի նիստ
ՊԵԿ նախագահը հանդիպել է կառուցապատման ոլորտում գործունեություն իրականացնողների հետ
18:10
Վենեսուելայի նախագահը հայտնել է ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների վերսկսման մասին
Զոհված զինծառայողների ինքնությունը պարզվել է
Գազայում զոհերի թիվը հասել է 38.000-ի
Արարատ Միրզոյանի այցը՝ Բայրամովի «հետքով»
Միջազգային քրեական դատարանի նախագահն ու ՀՀ արդարադատության նախարարը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունը
Արարատ Միրզոյանը կմեկնի Թբիլիսի
17:57
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը հանդիպել է Եթովպիայի և Սոմալիի իր գործընկերների հետ
Հանգստյան օրերը կրկնապատկելու խոստման դիմաց 68 քաղաքացուց գումար են հափշտակել
Վարորդական իրավունքի վկայականի համար մինչև 400.000 դրամ կաշառք են վերցրել
17:30
Ֆրանսիայում 178 թեկնածու կհանի թեկնածությունը՝ աջերին խանգարելու համար. Le Monde
Անահիտ Մանասյանը հանդիպել է ԵԽ մարդու իրավունքների նորընտիր հանձնակատարի հետ
ՄՊՀ լիազորությունները կընդլայնվեն
17:10
Նիդեռլանդներն առաջիկայում Ուկրաինային կմատակարարի առաջին F-16 կործանիչները
Հարցազրույց Արամ Զ. Սարգսյանի հետ
16:57
Եգիպտոսում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի
Վրաստանի քաղհասարակության ներկայացուցիչները «Ազատության հրապարակ» շարժում են հիմնել
Քննարկվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի հաշվետվությունը
«Բեբուկ» շարժական թատրոնն ամփոփեց երևանյան շրջագայությունը
Սիրիայում առնվազն չորս մարդ է զոհվել հակաթուրքական բողոքի ակցիաների ժամանակ
Ինչպե՞ս է Ռուսաստանը ԼՂ-ն հանձնել

Գերմանիայից «Գլոբբինգի» միջոցով Ֆենտանիլ թմրամիջոց են պատվիրել

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:

Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները համատեղ էլեկտրոնային առևտրի և փոստային փոխադրումների սպասարկաման և հսկողության վարչության աշխատակիցների հետ, «Զվարթնոց» օդանավակայանի կարգո բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում մաքսային զննման են ենթարկել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից` «Գլոբալ շիփփինգ» ՍՊԸ-ի միջոցով ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանին: Հիշյալ առաքանու մեջ հայտնաբերվել է 50 հաբ։ Դեղահաբերը ստուգվել են համապատասխան սարքով, որի էկրանին արտացոլվել է «ակրիլֆենտանիլ» գրառումը։

Ֆենտանիլ տեսակի թմրամիջոցն ընդգրկված է ՀՀ կառավարության` թիվ 707-Ն որոշման մեջ՝ որպես թմրամիջոց:

Նշված զանգվածների հայտնաբերման փաստով ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցների ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է հիշյալ առաքանու ստացման վայրը, որը դարանակալվել է։ «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակում «Ակրիլֆենտանիլ» տեսակի թմրամիջոցի զանգվածների փոխարեն նմանատիպ այլ փոխարինված զանգվածների պարունակությամբ` «Գլոբալ շիփփինգ» ՍՊԸ-ի միջոցով ներմուծված առաքանին Երևանի Մաշտոցի 50 հասցեում գործող «ԳԼՈԲԲԻՆԳ» ընկերության սպասարկման սրահում շուրջ 4 օր մնալուց հետո, ստացող անձը փոստային նամակի միջոցով ցանկացել է առաքանին ստանալ Ծաղկաձոր քաղաքում՝ իր նշած հասցեի առաքմամբ։ Արդեն Ծաղկաձորում առաքանին ստացող անձը հայտնել է, որ անձամբ չի կարող ստանալ առաքանին, խնդրել է այն թողնել իր նշած հասցեում գտնվող խանութում։ Նշված խանութը դարանակալվել է, և արդեն ուշ երեկոյան հիշյալ խանութ են մոտեցել ՌԴ քաղաքացիներ, ամուսիններ Ն․Դ․-ն և Ե․Խ․-ն, ովքեր առաքանին ստանալուց հետո, ձերբակալվել և տեղափոխվել են ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն:

Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 399 հոդվածի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ամուսինները ձերբակալվել են: Խուզարկություն է կատարվել վերջիններիս բնակության հասցեում, որտեղ հայտնաբերվել են քրեական վարույթի համար նշանակություն ունեցող իրեր և առարկաներ, որոնք առգրավվել են։

Նշենք, որ հայտնաբերված «ֆենտանիլ» տեսակի թմրամիջոցի օգտագործումն, ըստ մասնագետների, չափազանց վտանգավոր է, քանի որ դրա գերդոզավորումից հանգեցնող մահվան դեպքերի ցուցանիշը, մյուս թմրամիջոցների հետ համեմատած՝ ամենաբարձրն է։ Ֆենտանիլի ազդեցությունը 50 անգամ ավելի ուժեղ է, քան հերոինի և 100 անգամ ավելի ուժեղ` քան մորֆինի ազդեցությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում