Wednesday, 03 07 2024
Պտղավան գյուղում այրվել է ավտոմեքենա
Բուքմեյքերական կայքերի խաղային հաշիվներից 1․6 մլն. դրամ է հափշտակել
Կինը «ֆեյսբուք»-ում ինտիմ բնույթի տեսազանգը չհրապարակելու դիմաց գումար է պահանջել
Ալիևը բացում է «Պանդորայի արկղը»
00:45
Բայդենը դեղահաբեր չի ընդունել Թրամփի հետ բանավեճից առաջ
ԼՂ էլիտային պետք է իրավա-քաղաքական գնահատական տրվի. անվտանգության խնդիր է
Ծառուկյանի աղջկանից և փեսայից կբռնագանձվի մոտ 1.3 մլրդ դրամ եվ այլ գույքեր
ԵՄ-ն հաջողակ ներդրողների ակումբ է. ի՞նչ կարող է առաջարկել Հայաստանը
Կրակոցներ՝ Երևանի կենտրոնում. հայտնաբերվել են 10-ից ավելի պարկուճներ
«Թուրքիան չի հավակնում որևէ մեկի տարածքին»․ Էրդողան
Սյունիքում նոր հուշարձաններ են հայտնաբերվել
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՔՊ նիստ է տեղի ունեցել
Քննարկվել է հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզը
23:30
ՌԴ և Հունգարիայի ԱԳ նախարարները քննարկել են մի շարք հարցեր
Եկեղեցու բակում թողնված երեխան վերադառնում է տուն
23:00
ԱՄՆ-ն տիեզերք կուղարկի երկրորդ հնդիկ տիեզերագնացին
22:45
Ֆրանսիայում 218 թեկնածուներ դուրս են եկել ընտրություններից՝ թույլ չտալու աջ ազգայնականների հաղթանակը
Տավուշում չհաջողվեց, կփորձեն Սյունիքում
Փաշինյանի խոսքը իր համար էլ համոզիչ չէր. միանշանակ ասում եմ՝ Եվրոպան պատրաստ է մեզ ընդունելու
Պատերազմը կավարտվի, եթե ռուսական նավթը մնա Ռուսաստանում. Արևմուտքն այդ լծակները չունի
21:50
Պենտագոնի ղեկավարը բացահայտել է Ուկրաինային հատկացվելիք օգնության նոր փաթեթի բովանդակությունը
Շահրամանյանի մեքենան առգրավվել է թմրամիջոցների գործի շրջանակում
Ալիևը մերժել է Օ՛Բրայենին՝ Թրամփի վերադարձի հույսով
21:10
Ուկրաինայում շուրջ 3000 կալանավոր է զինվորագրվել
Պուտինն ի՞նչ կասի Ալիեւին Էրդողանից առաջ. խանդի առարկան
Սոցիոլոգիական հարցման համաձայն՝ Ավստրիայի յուրաքանչյուր երկրորդ բնակիչը ֆինանսական դժվարություններ ունի
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կա երկու տուժած
20:30
Լիտվան բողոքի նոտա է հանձնել ռուս դիվանագետին
20:20
Օրբանը խոստացել է ԵՄ խորհրդի համար զեկույց պատրաստել Զելենսկու հետ բանակցությունների վերաբերյալ
20:10
Սինգապուրը որոշել է ավելի կոշտ լինել փողերի լվացման դեմ պայքարում

Հայաստանի տնտեսության պերճանքն ու թշվառությունը. «ոսկեբեր գետակի» վտանգավոր «ափերը»

Հայաստանի ֆինանսների նախարարը հայտարարել է 2024 թվականին պետական բյուջեի՝ 100 միլիարդ դրամով թերակատարման ռիսկի մասին: Ըստ նախարարի, դրա պատճառն այն է, որ տնտեսության աճի զգալի մասը այսպես ասած՝ ոչ հարկունակ ոլորտներն են, օրինակ ոսկերչությունը, որ աճել է վերարտահանման շնորհիվ: Օրերս հրապարակվեց Հայաստանի տնտեսության առաջին ամիսների վիճակագրություն եւ ըստ դրա, կա տնտեսական ակտիվության ավելի քան 11 տոկոս աճ: Երկնիշ այդ աճի պայմաններում սակայն, պարզվում է, որ կա բյուջեի եկամուտների 100 միլիարդ դրամ թերակատարման ռիսկ: Սա նշանակում է, որ Հայաստանի տնտեսության աճը ըստ էության փուչիկ է:

Կամ, փուչիկ է եղել բոյեջի եկամուտների պլանավորումը: Այսինքն, պլանավորվել են ավելի մեծ թվով եկամուտներ, քան կարող էր գեներացնել տնտեսությունը ողջախոհության սահմաններում: Հնարավոր է թե մեկը, թե մյուսը: Այսինքն, եկամուտները պլանավորվել են տնտեսության միտումների սխալ գնահատմամբ եւ այժմ պարզվում է, որ այսպես ասած աճը գործնականում բոլորովին այն աճը չէ, որ կարող էր գեներացնել անհրաժեշտ ծավալի եկամուտներ: Բոլոր դեպքերում, ֆինանսների նախարարը ըստ էության խոստովանում է՝ եւ այդ, թեկուզ անուղղակի ազնիվ խոստովանության համար նրան իհարկե պետք է ծափահարել, որ Հայաստանի տնտեսությունը մեղմ ասած առողջ չէ. կա գրեթե երկնիճ աճ, կամ բարձր աճ, բայց չկա հարկային եկամուտների այնպիսի գեներացիա, որը թույլ կտար հավաքագրել պետական բյուջեի եկամուտները:

Ընդ որում, դա այն դեպքում, երբ բիզնեսը մեղմ ասած կարող է խոստովանել, թե ինչ ինտենսիվություն է ներկայումս հարկահավաքման տիրույթում: Հայաստանի տնտեսական աճի այս «պարադոքսի» մասին խոսել են շատերը, այդ թվում մենք, բազմիցս ուշադրության արժանացնելով հանգամանքը, որ տնտեսական բարձր աճը կարող է լինել բավականին խաբուսիկ եւ այդ աճի առկայությունը պետք է հնարավորինս արագ օգտագործել տնտեսության առողջացման ռեֆորմիստական քաղաքականության համար, թեկուզ հենց այդ նույն աճի ցուցանիշը որոշակիորեն նվազեցնելու ռիսկով: Այո, այդ դեպքում անմիջական վիճակագրական քարոզչական էֆեկտը կլինի քիչ, բայց փոխարենը տնտեսության զարգացումը կլինի շատ ավելի առողջ ու խորքային, շատ ավելի հեռանկարային:

Այլապես, վայելելով եւ լող տալով ՌԴ հանդեպ արեւմտյան պատժամիջոցնների հետեւանքով ձեւավորված «ոսկեբեր գետակի» մեջ, դրա շնորհիվ ստանալով տնտեսության երկնիշ վիճակագրություն եւ այն մատուցելով հանրությանը, հնարավոր է հայտնվել թմրամոլի կարգավիճակում, երբ կյանքը թվում է երանություն, բայց իրականում այն կամաց-կամաց վերածվում է տառապանքի: Մինչդեռ, ավելորդ է խոսել անգամ, թե պետական որեւէ կենսունակ հեռանկկարի համար ինչ նշանակություն ունի առողջ, ինստիտուցիոնալ բազմազանություն եւ կայունություն ունեցող տնտեսությունը, որը ի վիճակի է գեներացնել հարկային նոր եկամուտներ, որն ի վիճակի է ստեղծել իսկապես շոշափելի արժեք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում