Wednesday, 03 07 2024
Պտղավան գյուղում այրվել է ավտոմեքենա
Բուքմեյքերական կայքերի խաղային հաշիվներից 1․6 մլն. դրամ է հափշտակել
Կինը «ֆեյսբուք»-ում ինտիմ բնույթի տեսազանգը չհրապարակելու դիմաց գումար է պահանջել
Ալիևը բացում է «Պանդորայի արկղը»
00:45
Բայդենը դեղահաբեր չի ընդունել Թրամփի հետ բանավեճից առաջ
ԼՂ էլիտային պետք է իրավա-քաղաքական գնահատական տրվի. անվտանգության խնդիր է
Ծառուկյանի աղջկանից և փեսայից կբռնագանձվի մոտ 1.3 մլրդ դրամ եվ այլ գույքեր
ԵՄ-ն հաջողակ ներդրողների ակումբ է. ի՞նչ կարող է առաջարկել Հայաստանը
Կրակոցներ՝ Երևանի կենտրոնում. հայտնաբերվել են 10-ից ավելի պարկուճներ
«Թուրքիան չի հավակնում որևէ մեկի տարածքին»․ Էրդողան
Սյունիքում նոր հուշարձաններ են հայտնաբերվել
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՔՊ նիստ է տեղի ունեցել
Քննարկվել է հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզը
23:30
ՌԴ և Հունգարիայի ԱԳ նախարարները քննարկել են մի շարք հարցեր
Եկեղեցու բակում թողնված երեխան վերադառնում է տուն
23:00
ԱՄՆ-ն տիեզերք կուղարկի երկրորդ հնդիկ տիեզերագնացին
22:45
Ֆրանսիայում 218 թեկնածուներ դուրս են եկել ընտրություններից՝ թույլ չտալու աջ ազգայնականների հաղթանակը
Տավուշում չհաջողվեց, կփորձեն Սյունիքում
Փաշինյանի խոսքը իր համար էլ համոզիչ չէր. միանշանակ ասում եմ՝ Եվրոպան պատրաստ է մեզ ընդունելու
Պատերազմը կավարտվի, եթե ռուսական նավթը մնա Ռուսաստանում. Արևմուտքն այդ լծակները չունի
21:50
Պենտագոնի ղեկավարը բացահայտել է Ուկրաինային հատկացվելիք օգնության նոր փաթեթի բովանդակությունը
Շահրամանյանի մեքենան առգրավվել է թմրամիջոցների գործի շրջանակում
Ալիևը մերժել է Օ՛Բրայենին՝ Թրամփի վերադարձի հույսով
21:10
Ուկրաինայում շուրջ 3000 կալանավոր է զինվորագրվել
Պուտինն ի՞նչ կասի Ալիեւին Էրդողանից առաջ. խանդի առարկան
Սոցիոլոգիական հարցման համաձայն՝ Ավստրիայի յուրաքանչյուր երկրորդ բնակիչը ֆինանսական դժվարություններ ունի
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կա երկու տուժած
20:30
Լիտվան բողոքի նոտա է հանձնել ռուս դիվանագետին
20:20
Օրբանը խոստացել է ԵՄ խորհրդի համար զեկույց պատրաստել Զելենսկու հետ բանակցությունների վերաբերյալ
20:10
Սինգապուրը որոշել է ավելի կոշտ լինել փողերի լվացման դեմ պայքարում

Սևան քաղաքում ընթանում են «Թող լինի այգի» ծրագրով նախատեսված աշխատանքները

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում 2023 թվականի դեկտեմբերից ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ֆինանսավորմամբ և Սևանի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ Սևանում մեկնարկել է Սևան համայնքի ղեկավարին կից Կանանց և երիտասարդների խորհրդակցական մարմնի «Թող լինի այգի» ծրագիրը:

Ինչպես տեղեկացանք Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, ծրագրի շրջանակներում իրականացվել են հանդիպումներ ու քննարկումներ, որոնց առանցքում եղել է ապագա այգու տեսլականը: Այդ հանդիպումների ընթացքում էլ ծնվել է փոքրիկ պուրակ ունենալու գաղափարը, որն այս օրերին կյանքի է կոչվել շինարարական աշխատանքների տեսքով:

Արդեն իրականացվել են հարդարման աշխատանքներ, կառուցվել է ճեմուղի և սալիկապատվել, պուրակի տարածքն ապահովված է հոսանքով, տեղադրվել են տեսախցիկներ, նախատեսվում է տեղադրել նստարաններ, ընթացքի մեջ է տարածքը ջրով ապահովելու հարցը, առանձնացվելու է գոտի երեխաների համար:

Սևանի համայնքապետարանի կողմից իրականացվում է նաև տարածքի հսկում և պահպանություն աշխատակցի միջոցով:

«Առջևում դեռ շատ անելիքներ կան, իսկ ամենակարևորն այն է, որ սրտացավ մարդիկ համախմբվեն երազանքի այգի ունենալու գաղափարի շուրջ, որի արդյունքում Սևանը կունենա ներկայանալի, ժամանակակից չափորոշիչներին համապատասխան հանգստի ու ժամանցի վայր, որը սևանցիների հոգածության ու խնամքի շնորհիվ կծաղկի ու կդառնա երկարակյաց»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից:

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Կանայք քաղաքականության, հանրային կառավարման և քաղաքացիական հասարակության մեջ» ծրագիրը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՕքսԵՋեն հիմնադրամի հետ համագործակցությամբ, ինչպես նաև՝ ՄԹ Լավ կառավարման հիմնադրամի ֆինանսավորմամբ, հայտարարել էր դրամաշնորհային ծրագրերի մրցույթ Համայնքի ղեկավարին կից կանանց և երիտասարդների խորհրդակցական մարմինների անդամների համար, որին մասնակցել են նաև Սևան համայնքի ղեկավարին կից` կանանց և երիտասարդների խորհրդակցական մարմնի անդամները, ներկայացրել «Թող լինի այգի» ծրագրային նախագիծը, որն արժանացել է հավանության, հաղթահարել մրցութային փուլը և համաֆինանսավորվում է Սևանի համայնքապետարանի ու ՄԱԶԾ կողմից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում