Wednesday, 03 07 2024
Երևանի քաղաքապետարանը «Ոսկե ծիրան» միջազգային 21-րդ կինոփառատոնի գլխավոր հովանավորն է
«Դադարեցնում եմ աշխատանքս ՀՀ ԲՏԱ նախարարությունում»․ Ավետ Պողոսյան
Մինչև տարվա ավարտը ՀՀ դատախազների շուրջ 60%-ը բարեվարքության ստուգում անցած կլինի. գլխավոր դատախազն ընդունել է Նիդերլանդների գործերի ժամանակավոր հավատարմատարին
ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները հանդիպել են ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակության հետ
Ալիևը վաճառե՞ց Օ’Բրայանի այցը Պեկինին:
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Բելառուսի ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի շտաբները հրթիռակոծելու մասին
Հայաստան-Ադրբեջան բանակցությունները կշարունակվեն Վաշինգտոնում։ Մոսկվան դեմ է
Զինծառայողի մահվան դեպքի առնչությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ․ ՄԻՊ
20:10
Էրդողանն ու Պուտինը քննարկել են Պաղեստինի, Ուկրաինայի և Սիրիայի հարցերը
Ամեն ինչ անելու ենք, որպեսզի հնարավորինս մեղմացնենք աղետի պատճառած վնասները. Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցով Լոռու մարզում է
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ռուսաստանը դադարեցրել է մասնակցությունը ԵԱՀԿ-ի Խորհրդարանական Վեհաժողովին
19:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:20
Նիդեռլանդների նոր կառավարությունը ցանկանում է հրաժարվել ԵՄ միգրացիոն քաղաքականությունից
19:10
ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Միացյալ Թագավորության իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Պռոշյան գյուղում
18:55
Շվեյցարիայում ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի
18:50
Հնդկաստանում կրոնական միջոցառման ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհերի թիվը հասել է 121-ի
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Եգիպտոսի նորանշանակ արտգործնախարարին
Երևանի բնակիչը շուրջ 5 տարի թրաֆիքինգի է ենթարկել Արարատի մարզի բնակչին՝ արժանացնելով դաժան վերաբերմունքի․ ՔԿ
18:40
«Ուկրաինան պատրաստ չէ Ռուսաստանի հետ փոխզիջման». Երմակ
Հուլիսի 4-ից օգոստոսի 4-ը Էրեբունու մի շարք փողոցներ փակ կլինեն
18:38
Բելառուսում համաներում է հայտարարվել
18:37
Մակրոնը Նեթանյահուհին զգուշացրել է խուսափել Հզբոլլահի հետ բախումից
Նախարարի նախագահությամբ տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը
18:35
Պեկինը հերքել է Ռուսաստանի կախվածությունը Չինաստանից
Ապարանի ղեկավարը Եղիպատրուշի եկեղեցին համարել է ինքնակամ կառույց, ապա ճանաչել է համայնքի սեփականություն
Թմրամիջոցների առքուվաճառքի գործով ամուսիններ են ձերբակալվել
18:10
Ուկրաինան ԱՄՀ-ից 2.2 մլրդ դոլարի վարկային օգնություն է ստացել

Վաշինգտոնը հայտարարել է Երեւանին ու Բաքվին հրավիրելու մասին. ի՞նչ է սպասվում

ԱՄՆ պետքարտուղարրի տեղակալ Ջեյմս Օ Բրայանը Բաքվում հայտարարել է, որ Վաշինգտոնը Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին հրավիրել է ՆԱՏՕ Վեհաժողովի շրջանակում միջոցառումների, որ կազմակերպում է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: ՆԱՏՕ Վեհաժողովը կայանալու է հուլիսի սկզբին՝ Միացյալ Նահանգներում: Արդյո՞ք Վաշինգտոնում կկազմակերպվի Միրզոյան-Բայրամով հանդիպում, Ջեյմս Օ Բրայանը չի մանրամասնում:

Ըստ ամենայնի, այդպիսի հանդիպման հեռանկարը կախված է այն բանից, թե Երեւանն ու Բաքուն որքան պատրաստ կլինեն որեւէ համաձայնության: Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը, որ նախօրեին այցելել էր Թբիլիսի, այնտեղ հայտարարել էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գործընթացը շարժվում է առաջ եւ մոտ ապագայում հնարավոր է տեսնել նոր համաձայնություն: Բայրամովը մեծ հավանականությամբ նկատի ունի համաձայնություն ոչ թե խաաղության պայմանագրի տեսքով, այլ՝ որեւէ հատվածային հարցի, ինչպիսին օրինակ ապրիլի 19-ի համաձայնությունն էր Տավուշում հայ-ադրբեջանական սահմանի որոշակի մասի վերաբերյալ: Երեւանը գոնե առայժմ չի մեկնաբանել Բայրամովի այդ հայտարարությունը:

Հայաստանի արտաքին գործերի նախարարը նշում է, որ Հայաստանը պատրաստ է ինտենսիվ աշխատել խաղաղության պայմանագրի ուղղությամբ եւ առաջիկա մեկ ամսի ընթացքում հասնել պայմանագրի ստորագրման: Ադրբեջանը պայմանագրի առնչությամբ խոսում է պայմաններով եւ Բայրամովը թե Թբիլիսի այցի ընթացքում, թե Ջեյմս Օ Բրայանի հետ Բաքվում կայացած  հանդիպմանը ասել է, որ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը: Խաղաղության պայմանագրի հարցը Ադրբեջանի համար դարձել է մանիպուլյացիայի միջոց, որով Բաքուն փորձում է առանձին «հատվածային» համաձայնություններ կորզել Երեւանից: Եթե Միացյալ Նահանգները հանդիպում կազմակերպի Վաշինգտոնում, ապա Ադրբեջանը անկասկած դնելու է հենց «հատվածային» նոր համաձայնություն կորզելու խնդիր: Իր խնդիրը Վաշինգտոնը ձեւակերպել է բավականին հստակ:

Ջեյմս Օ Բրայանը հայտարարել է արդեն մի քանի անգամ՝ վերջին օրերի ընթացքում, որ Նահանգները տեսնում է Կենտրոնական Ասիայից դեպի Միջերկրական ծով առեւտրային միջանցք բացելու պատմական հնարավորություն, ինչի համար կարեւոր է համարում խաղաղության պայմանագրի կնքումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Բայց Նահանգները պատրա՞ստ է ճնշել Ադրբեջանին, որպեսզի վերջինս հրաժարվի պայմանագրի գործընթացը Հայաստանի հանդեպ ճնշման կամ շանտաժի միջոց դիտարկելուց եւ գնա այն ստորագրելու: Հազիվ թե, քանի որ ռեգիոնում միայն Հայաստանը, Նահանգներն ու Ադրբեջանը չեն: Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում Նահանգները կկազմակերպի թերեւս այն դեպքում, երբ բավականին իրատեսական լինի այդ հանդիպման որեւէ արդյունք: Մի բան անկասկած է, որ խաղաղության պայմանագրի տեսքով արդյունքի մասին խոսելը թերեւս ավելորդ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում