Wednesday, 03 07 2024
Մեկ օրում մահացել են կալանավորն ու դատապարտյալը
Փաշինյանի 7-րդ հեծանվային զբոսանքը՝ Երևանով
Քանաքեռցի «ավտարիտետի» մոտ հայտնաբերվել է լիցքավորված ատրճանակ
Հայաստանը պոկեր է խաղում, ոչ թե՝ շախմատ. պարզ չէ՝ ինչի ենք ձգտում և ինչ միջոցներով
21:50
Բայդենը խոստովանել է՝ առաջիկա օրերը վճռորոշ կլինեն
Երևանի քաղաքապետարանը «Ոսկե ծիրան» միջազգային 21-րդ կինոփառատոնի գլխավոր հովանավորն է
«Դադարեցնում եմ աշխատանքս ՀՀ ԲՏԱ նախարարությունում»․ Ավետ Պողոսյան
Մինչև տարվա ավարտը ՀՀ դատախազների շուրջ 60%-ը բարեվարքության ստուգում անցած կլինի. գլխավոր դատախազն ընդունել է Նիդերլանդների գործերի ժամանակավոր հավատարմատարին
ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները հանդիպել են ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակության հետ
Ալիևը վաճառե՞ց Օ’Բրայանի այցը Պեկինին:
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Բելառուսի ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի շտաբները հրթիռակոծելու մասին
Հայաստան-Ադրբեջան բանակցությունները կշարունակվեն Վաշինգտոնում։ Մոսկվան դեմ է
Զինծառայողի մահվան դեպքի առնչությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ․ ՄԻՊ
20:10
Էրդողանն ու Պուտինը քննարկել են Պաղեստինի, Ուկրաինայի և Սիրիայի հարցերը
Ամեն ինչ անելու ենք, որպեսզի հնարավորինս մեղմացնենք աղետի պատճառած վնասները. Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցով Լոռու մարզում է
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ռուսաստանը դադարեցրել է մասնակցությունը ԵԱՀԿ-ի Խորհրդարանական Վեհաժողովին
19:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:20
Նիդեռլանդների նոր կառավարությունը ցանկանում է հրաժարվել ԵՄ միգրացիոն քաղաքականությունից
19:10
ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Միացյալ Թագավորության իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Պռոշյան գյուղում
18:55
Շվեյցարիայում ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի
18:50
Հնդկաստանում կրոնական միջոցառման ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհերի թիվը հասել է 121-ի
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Եգիպտոսի նորանշանակ արտգործնախարարին
Երևանի բնակիչը շուրջ 5 տարի թրաֆիքինգի է ենթարկել Արարատի մարզի բնակչին՝ արժանացնելով դաժան վերաբերմունքի․ ՔԿ
18:40
«Ուկրաինան պատրաստ չէ Ռուսաստանի հետ փոխզիջման». Երմակ
Հուլիսի 4-ից օգոստոսի 4-ը Էրեբունու մի շարք փողոցներ փակ կլինեն
18:38
Բելառուսում համաներում է հայտարարվել
18:37
Մակրոնը Նեթանյահուհին զգուշացրել է խուսափել Հզբոլլահի հետ բախումից

Իրանն «անակնկա՞լ» կմատուցի

Իրանում ընթանում է հունիսի 28-ին կայացած նախագահի արտահերթ ընտրության քվեարկության հաշվարկը: Առայժմ դրա առաջատարը ռեֆորմիստական թեւի ներկայացուցիչ, իրանական խորհրդարանի պատգամավոր Մասուդ Փեզեշկիանն է, որն ինչպես հայտնի է էթնիկ ադրբեջանցի է: Փեզեշկիանը 12 միլիոն ձայների հաշվարկի պայմաններում շրջանցոււմ է պահպանողական թեւի ներկայացուցիչ Սաիդ Ջալալիին, որը Իրանի անվտանգության խորհրդում Գերագույն հեգուր առաջնորդի ներկայացուցիչն է: Երրորդ տեղում է դարձյալ պահպանողականներից՝ Իրանի խորհրդարանի նախագահ Ղալիբաֆը, որը համարվում է Իրանի Գերագույն հոգեւոր առաջնորդի որդուն մերձ գործիչ:

Ավելին, Իրանի նախագահ Ռեյիսիիողբերգական մահից հետո իրանական աղբյուրներից շատերը հենց Ղալիբաֆին էին դիտարկում արտահերթ ընտրության հաղթողի հիմնական հավակնորդ: Բայց, ինչպես երեւում է, Իրանում հասարակական-քաղաքական տրամադրություններն ու գործընթացները շարժվում են որոշակի անսպասելի սցենարով, համենայն դեպս արտաքին հայացքի համար անսպասելի: Հարկ է նկատել, որ Իրանում ռեֆորմիստական թեւի հաղթանակը ըստ էության կարող է լինել նույնիսկ որոշակի անակնկալ, որ կմատուցի Իրանը միջազգային դերակատարներին:

Իհարկե դեռ վվաղ է խոսել հաղթանակի մասին, քանի որ դեռեւս ընթանում է ձայների հաշվարկը, տվյալները խիստ նախնական են, եւ հնարավոր է նաեւ, որ թեկնածուներից որեւէ մեկը չհավաքի ձայների կեսից ավելին եւ ամեն ինչ որոշվի երկրորդ փուլով: Միեւնույն ժամանակ, ռեֆորմիստական թեւը իհարկե առաջին անգամ չէ, որ Իրանում պետք է վերցննի կառավարությունը: Իսկ նախագահի ընտրության պարագայում խոսքն իհարկե ոչ թե Իրանի պետական ռազմավարության, այլ գործադիր իշխաննության մարտավարության հարց է, Իրանում նախագահը ըստ էության դիտվում է հենց գործադիր իշխանության ղեկավար, իհարկե շատ ավելի մեծ կշռով, քան պարզապես վարչապետ:

Բայց, երկրի քաղաքականությունը որոշվում է Գերագույն հոգեւոր առաջնորդը, այդ ինստիտուտը: Եվ իհարկե շատ կարեւոր է, թե ինչպես է նախագահի ընտրության արդյունքի հանդեպ դիրքավորվում Այաթոլլահ Խոմեյնին: Մեծ հաշվով, Իրանն ունի բավականին բարդ եւ հավասարակշռված քաղաքական հարաբերությունների եւ կառավարման համակարգ, որտեղ առանցքում պետության կայունությունն է, որը ունի այդ խնդրի ապահովման ընդհուպ բազմադարյա ավանդույթներ:

Բոլոր դեպքերում, Իրանի նախագահի ընտրության գործընթացն էլ վկայում էր, որ ներքաղաքական պայքարը իր հենց ներհամակարգային, ներքին լարվածությամբ գրեթե աննախադեպ է, ինչը թերեւս պայմանավորված է նաեւ թե ընդհանրապես համաշխարհային բարդ իրավիճակով ու պատմական շրջափուլով, թե մասնավորապես այդ համատեքստում անմիջականորեն Իրանին առնչվող խորքային մարտահրավերներով: Հատկանշական է, ի դեպ, որ Իրանի նախագահի ընտրության քվեարկությանը մոոտենալուն զուգահեռ բավականին լարվեց իսրայել-լիբանանյան իրավիճակը եւ բավականին մեծացել է Լիբանանի՝ Հըզբոլահի դեմ Իսրայելի մասշտաբային գործողության հավանականությունը, ինչը ըստ էության էապես առնչվելու է նաեւ Իրանին: Ի դեպ հատկանշական հարցերից մեկն այն է, թե արդյո՞ք այդ գործընթացը ինքնին չուներ Իրանի նախագահի ընտրության հանդեպ արտաքին որոշակի ազդեցության միտում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում