Wednesday, 03 07 2024
Խաղաղություն 1 ամսո՞ւմ. համառ հույսեր և նոր պահանջներ
Աստանայի «խաղադրույքը» շատ բարձր է.
Պուտինի նպատակները նաև Թրամփին ձեռնտու չեն լինի. Ուկրաինայում խաղաղության փորձը չի հաջողվի
Մեկ օրում մահացել են կալանավորն ու դատապարտյալը
Փաշինյանի 7-րդ հեծանվային զբոսանքը՝ Երևանով
Քանաքեռցի «ավտարիտետի» մոտ հայտնաբերվել է լիցքավորված ատրճանակ
Հայաստանը պոկեր է խաղում, ոչ թե՝ շախմատ. պարզ չէ՝ ինչի ենք ձգտում և ինչ միջոցներով
21:50
Բայդենը խոստովանել է՝ առաջիկա օրերը վճռորոշ կլինեն
Երևանի քաղաքապետարանը «Ոսկե ծիրան» միջազգային 21-րդ կինոփառատոնի գլխավոր հովանավորն է
«Դադարեցնում եմ աշխատանքս ՀՀ ԲՏԱ նախարարությունում»․ Ավետ Պողոսյան
Մինչև տարվա ավարտը ՀՀ դատախազների շուրջ 60%-ը բարեվարքության ստուգում անցած կլինի. գլխավոր դատախազն ընդունել է Նիդերլանդների գործերի ժամանակավոր հավատարմատարին
ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները հանդիպել են ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակության հետ
Ալիևը վաճառե՞ց Օ’Բրայանի այցը Պեկինին:
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Բելառուսի ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի շտաբները հրթիռակոծելու մասին
Հայաստան-Ադրբեջան բանակցությունները կշարունակվեն Վաշինգտոնում։ Մոսկվան դեմ է
Զինծառայողի մահվան դեպքի առնչությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ․ ՄԻՊ
20:10
Էրդողանն ու Պուտինը քննարկել են Պաղեստինի, Ուկրաինայի և Սիրիայի հարցերը
Ամեն ինչ անելու ենք, որպեսզի հնարավորինս մեղմացնենք աղետի պատճառած վնասները. Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցով Լոռու մարզում է
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ռուսաստանը դադարեցրել է մասնակցությունը ԵԱՀԿ-ի Խորհրդարանական Վեհաժողովին
19:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:20
Նիդեռլանդների նոր կառավարությունը ցանկանում է հրաժարվել ԵՄ միգրացիոն քաղաքականությունից
19:10
ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Միացյալ Թագավորության իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Պռոշյան գյուղում
18:55
Շվեյցարիայում ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի
18:50
Հնդկաստանում կրոնական միջոցառման ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհերի թիվը հասել է 121-ի
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Եգիպտոսի նորանշանակ արտգործնախարարին
Երևանի բնակիչը շուրջ 5 տարի թրաֆիքինգի է ենթարկել Արարատի մարզի բնակչին՝ արժանացնելով դաժան վերաբերմունքի․ ՔԿ
18:40
«Ուկրաինան պատրաստ չէ Ռուսաստանի հետ փոխզիջման». Երմակ

Ադրբեջանի խորհրդարանական արտահերթ ընտրությունները լեգիտիմ չեն

Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի նախագահ Ջամիլ Հասանլին սենսացիոն բացահայտում է արել եւ խորհրդարանական արտահերթ ընտրությունների օրինականության մասին Սահմանադրական դատարանի վճիռը որակել «բացարձակ քաղաքական» ոչ իրավազոր եւ «հակասահմանադրական»: Հասանլին վկայակոչել է սահմանադրության համապատասխան հոդվածը, որով կարգավորվում է խորհրդարանի լուծարումը:

Ըստ այդմ, Ադրբեջանում չկա խորհրդարանի ինքնալուծարման սահմանադրական նորմ, իսկ նախագահն իրավասու է ցրել Միլլի մեջլիսը, եթե վերջինս մեկ տարվա ընթացքում երկու անգամ կառավարության անվստահության հարց է հարուցում, չի նշանակում Սահմանադրական կամ Գերագույն դատարանի դատավորին կամ տեւական ժամանակ օրինաստեղծ աշխատանք չի իրականացնում: Ներկա իրավիճակում այս հիմքերից ոչ մեկն առկա չէ, ուստի խորհրդարանական արտահերթ ընտրությունները հակասահմանադրական են,- ասել է Հասնալին, որի տեսակետը պաշտպանում է սահմանադրագետ Հաֆիզ Հասանովը:

Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը միավորում է Ադրբեջանի երկու հիմնական ընդդիմադիր համարվող կուսակցություններին՝ «Մուսավաթին» եւ «Ժողովրդական ճակատին»: Առաջինն, ըստ երեւույթին, կմասնակցի Ալիեւի քաղաքական շոուին, երկրորդն ի՞նչ որոշում կընդունի՝ առայժմ դժվար է կանխատեսել: Վերջերս ԱԺՃ անդամ, Միլլի մեջլիսի նախկին պատգամավոր Գյուլթեքին Հաջիբեյլին դժգոհել էր, որ հանրությունն իրենց քննադատում է թե ընտրությունները բոյկոտելու, թե մասնակցելու համար:

Միլլի մեջլիսի արտահերթ ընտրություններ, անկասկած, անցկացվելու են նաեւ օկուպացված Լեռնային Ղարաբաղում: Ադրբեջանի օրենսդրությամբ նախկին ԼՂԻՄ տարածքում կազմավորված է երեք մեծամասնական ընտրատարածք: Նախկինում այդ ընտրատարածքներից պատգամավորները նշանակվել են:

Սեպտեմբերի 1-ին նախատեսված քվեարկությունն կազմակերպվելու հարցում, եթե Ստեփանակերտում բնակչություն չկա, բայց ընտրատարածքն օրենքով կազմավորված է: Նույնը՝ բնակչությունը բռնատեղահանված է, բայց ստացվելու է այնպես, որ նա Ադրբեջանի Միլլի մեջլիսում «ընտրված ներկայացուցիչ» ունի: Ընտրությունների հակասահմանադրականության մասին խոսող Ջամիլ Հասանլին, բնական է, այդ խնդրին չի անդրադառնալու:

Տասնամյակներ շարունակ Բաքուն միջազգային բոլոր հարթակներում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդությամբ բանակցություններում հավաստիացրել է, որ ԼՂ հայ բնակչությունն իր քաղաքացիներն են, նրանց իրավունքները պաշտպանված են սահմանադրությամբ եւ օրենքներով:

Այսօր 150 հայ Լեռնային Ղարաբաղից բռնատեղահանված է, իսկ ինչ-որ մարդիկ, որ ներկայացնում են Ադրբեջանի բանակը, հատուկ ծառայությունները, ուժային կառույցները, Ստեփանակերտում Միլլի մեջլիսի «պատգամավոր են ընտրելու,»: Իրավական առումով ստացվում է, որ Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունները լեգիտիմ չեն ոչ միայն սահմանադրության, այլեւ Ընտրական օրենսգրքի կոպտագույն ոտնահարման առումով:

Ո՞վ է միջազգայնացնելու այս խնդիրը: Հունիսի 28-ին Երեւանում գործող «Միասին» շարժումը հայտարարություն է տարածել, որտեղ Հայաստանի իշխանություններին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության «տեղահանումը կազմակերպելու» մեղադրանք է ներկայացված: Արդյոք դա չի՞ արվել, որպեսզի Ադրբեջանին եւս մեկ հնարավորություն տրվի՝ փակելու ԼՂ հայ բնակչության քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների հարցը: Մինչդեռ Միլլի մեջլիսի արտահերթ ընտրությունը բացառիկ հնարավորություն է, որպեսզի Ադրբեջանի հայատյաց պետական քաղաքականությունը միջազգայնացվի՝ կասկածի տակ դնելով կազմավորվող խորհրդարանի առհասարակ լեգիտիմությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում