Wednesday, 03 07 2024
Ալիևը վաճառե՞ց Օ’Բրայանի այցը Պեկինին:
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Բելառուսի ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի շտաբները հրթիռակոծելու մասին
Հայաստան-Ադրբեջան բանակցությունները կշարունակվեն Վաշինգտոնում։ Մոսկվան դեմ է
Զինծառայողի մահվան դեպքի առնչությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ․ ՄԻՊ
20:10
Էրդողանն ու Պուտինը քննարկել են Պաղեստինի, Ուկրաինայի և Սիրիայի հարցերը
Ամեն ինչ անելու ենք, որպեսզի հնարավորինս մեղմացնենք աղետի պատճառած վնասները. Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցով Լոռու մարզում է
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ռուսաստանը դադարեցրել է մասնակցությունը ԵԱՀԿ-ի Խորհրդարանական Վեհաժողովին
19:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:20
Նիդեռլանդների նոր կառավարությունը ցանկանում է հրաժարվել ԵՄ միգրացիոն քաղաքականությունից
19:10
ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Միացյալ Թագավորության իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Պռոշյան գյուղում
18:55
Շվեյցարիայում ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի
18:50
Հնդկաստանում կրոնական միջոցառման ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհերի թիվը հասել է 121-ի
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Եգիպտոսի նորանշանակ արտգործնախարարին
Երևանի բնակիչը շուրջ 5 տարի թրաֆիքինգի է ենթարկել Արարատի մարզի բնակչին՝ արժանացնելով դաժան վերաբերմունքի․ ՔԿ
18:40
«Ուկրաինան պատրաստ չէ Ռուսաստանի հետ փոխզիջման». Երմակ
Հուլիսի 4-ից օգոստոսի 4-ը Էրեբունու մի շարք փողոցներ փակ կլինեն
18:38
Բելառուսում համաներում է հայտարարվել
18:37
Մակրոնը Նեթանյահուհին զգուշացրել է խուսափել Հզբոլլահի հետ բախումից
Նախարարի նախագահությամբ տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը
18:35
Պեկինը հերքել է Ռուսաստանի կախվածությունը Չինաստանից
Ապարանի ղեկավարը Եղիպատրուշի եկեղեցին համարել է ինքնակամ կառույց, ապա ճանաչել է համայնքի սեփականություն
Թմրամիջոցների առքուվաճառքի գործով ամուսիններ են ձերբակալվել
18:10
Ուկրաինան ԱՄՀ-ից 2.2 մլրդ դոլարի վարկային օգնություն է ստացել
Ալիեւը չի՞ համաձայնել Պուտինի հետ
39-ամյա տղամարդու մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
Համացանցում փորձում են Ոստիկանության անունից գումարներ շորթել. ՆԳՆ-ն զգուշացնում է
17:38
ՆԱՏՕ-ի երկրները համաձայնել են 2025 թվականին 40 մլրդ եվրոյի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային

ԵՄ-ը Եգիպտոսին 1 մլրդ եվրո է հատկացրել՝ տնտեսական բարեփոխումներին աջակցելու համար

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Բրյուսելը 1 մլրդ եվրո է հատկացրել Կահիրեին՝ երկրի տնտեսական բարեփոխումներին աջակցելու նպատակով։

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հավելելով, որ Ուրսուլա ֆոն դեր Լայենը համապատասխան հայտարարություն է արել Կահիրեում Եգիպտոս-ԵՄ ներդրումային համաժողովի բացման արարողության ժամանակ։

«Մարտին մենք Եգիպտոսի հետ 7,4 մլրդ եվրոյի չափով օգնության պայմանագիր ենք ստորագրել, իսկ այսօր խոստացված գումարի առաջին միլիարդը հատկացնում ենք Կահիրեին՝ երկրում իրականացվող տնտեսական բարեփոխումներին աջակցելու նպատակով»,-հայտարարել է Ֆոն դեր Լայենը՝ հավելելով, որ Եգիպտոսի տնտեսական ոլորտում փոփոխությունները կնպաստեն ներդրողների էլ ավելի մեծ ներգրավմանը Եգիպտոսի տնտեսությանը և երկրում կստեղծեն նոր աշխատատեղեր։

«Ընդհանուր առմամբ, ֆորումի մասնակիցները նախատեսում են ստորագրել ավելի քան 20 փոխըմբռնման հուշագիր՝ 40 միլիարդ եվրո ընդհանուր արժեքով»,-հավելել է Ֆոն դեր Լայենը։

Նա նշել է, որ համաձայնագրերը կընդգրկեն մի քանի ոլորտներ, մասնավորապես՝ կանաչ ջրածնի արտադրությունը, ավիացիոն և ավտոմոբիլային արդյունաբերությունը և քիմիական արդյունաբերությունը։

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին իր ելույթում նշել է, որ երկիրը ներկայում բախվում է միջազգային և տարածաշրջանային մակարդակներում իրար հաջորդող ճգնաժամերի, որոնց բացասական հետևանքները զգում են աշխարհի բոլոր երկրները։

«Այս առումով, Եգիպտոսի և նրա եվրոպացի գործընկերների միջև փոխադարձ աջակցությունն ու համակարգումը առանձնահատուկ նշանակություն ունեն»,-ընդգծել է Եգիպտոսի ղեկավարը։

Կահիրեում բացվել է Եգիպտոս-ԵՄ ձևաչափով երկօրյա ներդրումային ֆորում։ Համաժողովն անցկացվում է «Բացելով Եգիպտոսի ներուժը արագ փոփոխվող աշխարհում» կարգախոսով և անցկացվում է երկրի նախագահի հովանու ներքո։

Միջոցառման կազմակերպիչների խոսքով՝ ֆորումի մասնակիցները նախատեսում են քննարկել Եգիպտոսի և ԵՄ-ի միջև համագործակցության ամրապնդումը տնտեսական, նորարարության, տրանսպորտի, էներգետիկայի, տեխնոլոգիաների և այլ ոլորտներում:

Նախատեսվում է առանձնահատուկ ուշադրություն հատկացնել եվրոպական ներդրումների ներգրավմանը Եգիպտոսի տնտեսության մի շարք ոլորտներում, մասնավորապես՝ ենթակառուցվածքների զարգացման, էներգիայի այլընտրանքային աղբյուրների որոնման, ջրամատակարարման ցանցերի բարելավման, առողջապահության և կրթության ոլորտներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում