Wednesday, 03 07 2024
Ոլորտային փոխգործակցության ընդլայնման նպատակով Հայաստանում է Վրաստանի պատվիրակությունը
2012-ին Մոսկվայում Իրինա Զարոյանին100 հազար դոլարի դիմաց սպանել է Տիգրան Վարդանյանը
Աբրահամ Ռուսոյի առևանգման և սպանության փորձի մեջ մեղադրվողը ազատ է արձակվել
Արաբկիրի թաղապետն ու աշխատակիցները բերման են ենթարկվել
«Էրդողանը չի կարող միջնորդ դառնալ Ուկրաինայի հետ բանակցություններում»․ Պեսկով
Հայաստանն ու ԵՄ-ն որքան են պատրաստ ընդառաջ գալու
Однокласники-ով սիրային զրույցը դարձել է պետական դավաճանություն․ Զինծառայողը կալանավորվել է
ՀՀ ՄԻՊ-ն Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության և մարդկային արժանապատվության հարցերով գլխավոր տնօրենի հետ
Քաղաքաշինության կոմիտեն և ՄԱԶԾ-Հայաստանը դիտարկում են համագործակցության առաջիկա ուղղությունները
Էրեբունիում հուլիսի 4-ից մինչև օգոստոսի 4-ը մի քանի փողոցների երթևեկությունն առանձին ժամերի լինելու է միակողմանի
23:45
Բուլղարիայի խորհրդարանը չի հաստատել նոր վարչապետի թեկնածությունը
Մեկ օրում մահացել են կալանավորն ու դատապարտյալը
Քանաքեռցի «ավտարիտետի» մոտ հայտնաբերվել է լիցքավորված ատրճանակ
Մենք ձեր «թամբալության» թշնամին ենք. եվրաինտեգրացիան չի սպասում
Խաղաղություն 1 ամսո՞ւմ. համառ հույսեր և նոր պահանջներ
Աստանայի «խաղադրույքը» շատ բարձր է.
Պուտինի նպատակները նաև Թրամփին ձեռնտու չեն լինի. Ուկրաինայում խաղաղության փորձը չի հաջողվի
Մեկ օրում մահացել են կալանավորն ու դատապարտյալը
Փաշինյանի 7-րդ հեծանվային զբոսանքը՝ Երևանով
Քանաքեռցի «ավտարիտետի» մոտ հայտնաբերվել է լիցքավորված ատրճանակ
Հայաստանը պոկեր է խաղում, ոչ թե՝ շախմատ. պարզ չէ՝ ինչի ենք ձգտում և ինչ միջոցներով
21:50
Բայդենը խոստովանել է՝ առաջիկա օրերը վճռորոշ կլինեն
Երևանի քաղաքապետարանը «Ոսկե ծիրան» միջազգային 21-րդ կինոփառատոնի գլխավոր հովանավորն է
«Դադարեցնում եմ աշխատանքս ՀՀ ԲՏԱ նախարարությունում»․ Ավետ Պողոսյան
Մինչև տարվա ավարտը ՀՀ դատախազների շուրջ 60%-ը բարեվարքության ստուգում անցած կլինի. գլխավոր դատախազն ընդունել է Նիդերլանդների գործերի ժամանակավոր հավատարմատարին
ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները հանդիպել են ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակության հետ
Ալիևը վաճառե՞ց Օ’Բրայանի այցը Պեկինին
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Բելառուսի ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի շտաբները հրթիռակոծելու մասին
Հայաստան-Ադրբեջան բանակցությունները կշարունակվեն Վաշինգտոնում։ Մոսկվան դեմ է

Արթուր Մարտիրոսյանը Կիպրոսում անդրադարձել է «100 գաղափար Հայաստանի համար» ծրագրին

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 27-28-ը Կիպրոսի Լիմասոլ քաղաքում մասնակցել է ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի «Կրթություն հանուն կայուն զարգացման: Ձեռնարկատիրական կրթություն և երիտասարդների ներգրավում» (UNESE forum on ESD: Empowering Youth for Sustainable Futures: Enterpreneurship Education and Youth Engagement) համաժողովին, հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

Այն նվիրված էր երիտասարդության ներգրավմանը ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների կյանքի կոչմանը՝ միտված գլոբալ օրակարգի առաջմղմանը և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ձեռնարկատիրության զարգացման միջոցով երիտասարդների հզորացմանը հանուն կայուն ապագայի։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը բարձրաստիճան հյուրերի համար կազմակերպված պանելային քննարկմանը հանդես է եկել ելույթով՝ մատնանշելով, որ Հայաստանը հետամուտ է համաշխարհային մակարդակով օրակարգային այս բոլոր խնդիրների լուծմանը հետևողական ջանքերի միջոցով և որ պնդման համար հիմք են հանդիսանում ինչպես ռազմավարական փաստաթղթերը, այնպես էլ իրականացվող ոլորտային քաղաքականություններն ու բյուջետային ծրագրերը։

Այս համատեքստում նախարարի տեղակալը նշել է, որ ՀՀ ռազմավարական փաստաթղթերում ապահովված է կայուն զարգացման օրակարգի համընդգրկուն ներառվածությունը։ Նա ընդգծել է, որ Հայաստանը կրթության ոլորտը դիտարկում է որպես կայուն զարգացման ու ներառական աճի ապահովման հիմնական գործոն. այդ են վկայում «ՀՀ մինչև 2050 թվականը վերափոխման ռազմավարության» գերնպատակը՝ ունենալ կիրթ և կարողունակ քաղաքացի և ազգ, և «ՀՀ կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը», որի կենտրոնում սովորողն է և նրա կարիքների ու տաղանդների բացահայտումը, դրանց առավելագույն զարգացումն ու իրացումը: Նշվել է, որ վերջինիս մշակման ժամանակ հաշվի են առնվել միջազգային հանձնառությունները, մասնավորապես՝ «Վերափոխելով աշխարհը. կայուն զարգացման 2030 օրակարգը», «ՄԱԿ-ՀՀ կայուն զարգացման 2021-2025 թթ. համագործակցության շրջանակը։ Ա. Մարտիրոսյանը նաև նշել է, որ ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացվող ծրագրերը առնչվում են ոչ միայն ԿԶՆ ուղղություններին, այլև խաչվող մյուս նպատակներին, մասնավորապես՝ աղքատության վերացում, առողջ ապրելակերպ, կանաչ օրակարգ և այլն:

ԿԳՄՍ փոխնախարարն անդրադարձել է Հայաստանում հանրակրթության նոր չափորոշչին և ընդգծել, որ ըստ դրա՝ գիտելիքի վրա հիմնված ուսուցումից անցում է կատարվում դեպի կարողունակությունների վրա հիմնված ուսուցման։ Կարևորվել է այն փաստը, որ նոր չափորոշչում ներառված են էկոլոգիական, թվային ու ձեռնարկատիրական կրթության բաղադրիչները, քննադատական ու վերլուծական հմտությունները:

Համաժողովի օրակարգում առանձնակի կարևորություն է տրված երիտասարդության ոլորտին։ Այս համատեքստում ԿԳՄՍ փոխնախարարը ներկայացրել է նախարարության կողմից իրականացվող ծրագրերը, Կայուն զարգացման վերաբերյալ իրազեկման բարձրացման, սոցիալական ձեռնարկատիրության խթանման, երիտասարդական կենտրոնների ստեղծման միջոցառումները:

Արթուր Մարտիրոսյանը առանձնակի անդրադարձել է «100 գաղափար Հայաստանի համար» ծրագրին, որն իրականացվում է ՀՀ պետական բյուջեով և մեկտեղում է կրթության, կայուն զարգացման և նորարարության բաղադրիչները։

Պանելային քննարկումներին՝ որպես բանախոսներ, հանդես են եկել նաև Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչները՝ ԿԳՄՍ նախարարությունից, երիտասարդական կազմակերպություններից՝ ներկայացնելով հանրակրթության, երիտասարդության ոլորտներում կայուն զարգացման շրջանակում Հայաստանում իրականցվող ծրագրերը։

Այցի շրջանակում նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարար Աթենա Միքայելիդուի հետ։

Քննարկվել են կրթության, երիտասարդության և սպորտի ոլորտներում համագործակցության, մասնավորապես՝ փորձի փոխանակմանը, կարողությունների զարգացմանը միտված ծրագրերը, ինչպես նաև կրթության, երիտասարդության ոլորտներում ԵՄ համագործակցության գործիքների կիրառմամբ երկկողմ գործակցության ընդլայնման հնարավորությունները։

Նշենք, որ «Կրթություն հանուն կայուն զարգացման 2021-2030 թթ. ռազմավարությունը» ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի կողմից ընդունված ռազմավարություն է, որն ունի 4 ուղղություն՝ որակյալ կրթություն, ամբողջական ինստիտուցիոնալ մոտեցում, թվային կրթություն, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ, ձեռնարկատիրություն, զբաղվածություն, նորարարություն։ Համաժողովը նվիրված էր 4-րդ ուղղությանը, մասնավորապես՝ ձեռնարկատիրության և նորարարության ոլորտում երիտասարդների ներգրավմանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում