Thursday, 04 07 2024
Ալիեւը մեկնում է Իսլամաբադ. «թուրքական աշխարհ» – Պակիստան աշխարհաքաղաքական ենթաբեւե՞ռ է ձեւավորվում
Արաբկիրի վարչական ղեկավարի տեղակալ Դավիթ Բալասանյանը կալանավորվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ջրահեղձության դեպքերը մեծ մասամբ տեղի են ունենում ոչ սթափ վիճակում մարդկանց մոտ. վիճակագրությունը
Փրկարարներն ու ջրային պարեկներն անցնում են ուժեղացված ծառայության. ինչ կանոններ կան
Գնորդները QR կոդով կկարողանան պարզել՝ ներմուծվա՞ծ մսամթերք են գնում, թե՞ ՀՀ-ում արտադրված.Պապոյան
Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալը մեկ ամսով կալանավորվել է
Եթե հանքը բացվի, Գինեվետ և Այգեզարդ գյուղերին մեծ վնաս կհասցվի. Այգեզարդի բնակիչ
2-րդ ցեմենտի գործարանը ամբողջ Արարատյան մարզը փոշու մեջ կթաղի. կվնասվի գյուղատնտեսությունը. Վարդանյան
14:40
Մեծ Բրիտանիայում սկսվել են խորհրդարանական ընտրությունները
14:30
Թրամփն առաջ է անցել Բայդենից
Հունիսի 12-ին ձեռքի վնասվածք ստացած քաղաքացին ապաքինման շրջանում է. Անահիտ Ավանեսյան
Արցախի համար 30 տարի ի՞նչ եք արել. Սինանյանի արձագանքը Արցախը հանձնելու մասին
3 օր ջուր չունենալը կանոնների խախտում է. ՀԾԿՀ նախագահ
Արմեն Գրիգորյանը կգործուղվի Լոնդոն
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանի և Նիդերլանդների հարաբերությունները թևակոխել են բարձր քաղաքական երկխոսության շրջան. Փաշինյանը՝ Նիդերլանդների գործընկերոջը
Կանանց ԱՄԷ-ում սեռական չարաշահման ենթարկելու գործով 14 տարի հետախուզվողը հայտնաբերվել է
3 մլրդ 11 մլն գումարից 2.5 մլրդ-ը կհատկացվի Երևանի մի շարք փողոցների ասֆալտապատման համար. Սանոսյան
Հեղեղումների զոհ դարձած 4 անձանց ընտանիքներին կտրամադրվի 1 միլիոնական դրամի չափով աջակցություն
Գործընթացը պետք է կազմակերպենք այնպես, որ մարդկանց քաշքշուկների մեջ չգցենք. Փաշինյան
ՆԳ նախարարը ներկայացնում է ջրհեղեղի հետևանքով ֆիզիկական անձանց պատճառած վնասի փոխհատուցման կարգը
13:08
«Գնահատում ենք ԱՄՆ վճռականությունը՝ աջակցելու Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը». Ալիևը՝ Բայդենին
Աստանայի բացահայտումը. ռուս-թուրքական ռազմավարական համագործակցություն չի ստացվում
Դատարանը մերժել է Արաբկիրի վարչական շրջանի ղեկավարին կալանավորելու միջնորդությունը
ԱՄՆ-ն շատ արագ գալ չի կարող. 3-4 տարի կորցրել ենք՝ շնորհիվ Փաշինյանի. նրա քայլերը կանխատեսելի չեն
ՄԻՊ-ի միջամտությամբ՝ զինծառայողն անցել է բոլոր հետազոտությունները և գտնվում է բժշկական հսկողության ներքո
Դեսպանի քայլը ապտակ է Հայաստանի իմիջին. կասկած ունեմ, որ ռուսական գործակալ է
Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը մոտ են հրադադարի համաձայնագրի կնքմանը. CNN
Հայ-վրացական բովանդակալից լռության հրամայականը

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բոսնիա և Հերցեգովինայի ԱԳ նախարարի հետ

Հունիսի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բոսնիա և Հերցեգովինայի ԱԳ նախարար Էլմեդին Կոնակովիչի հետ։

Քննարկվել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր։

Երկու երկրների ԱԳ նախարարներն անդրադարձել են քաղաքական երկխոսության ընդլայնման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորություններին՝ ընդգծելով դրանց լավագույնս իրացման պատրաստակամությունը։

Մտքեր են փոխանակվել Եվրոպական միության հետ համագործակցության խորացման հարցերի շուրջ։ Նախարար Միրզոյանը զրուցակցին տեղեկացրել է ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի մշակման հարցում ՀՀ առաջնահերթությունների, ՀՀ-ում ԵՄ մշտադիտարկման առաքելության գործունեության, ինչպես նաև ՀՀ դիմակայունության ամրապնդման ուղղությամբ գործընկերների հետ համատեղ քայլերի մասին։

Արարատ Միրզոյանն ընդգծել է. «ՀՀ-ն ընթանում է ժողովրդավարական զարգացման ուղիով, մենք ցանկանում ենք ունենալ առաջատար տեխնոլոգիներով զարգացող տնտեսություն, ինչպես նաև ներգրավվել տարածաշրջանային փոխկապակցվածության ավելացմանն ուղղված ծրագրերում։ Այս նպատակները մեզ ավելի են մոտեցնում ԵՄ-ին և ավելացնում նաև Բալկանյան երկրների հետ համագործակցության հնարավորությունները։»

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը և դրա կյանքի կոչման պարագայում ընձեռնվելիք առավելությունները թե’ տնտեսության, թե’ տարածաշրջանային կայունության համար։ Վերջինիս համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում առկա մարտահրավերները, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կքնման կարևորությունը։

Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում