![](https://www.1in.am/assets/uploads/2024/06/70-746.jpg)
Գազայի հատվածի հիվանդանոցները, բժշկական կենտրոնները և թթվածնի կայանները կարող են փակվել 48 ժամվա ընթացքում գեներատորների աշխատանքի համար անհրաժեշտ վառելիքի պակասի պատճառով: Այս մասին այսօր՝ հունիսի 30-ին, հայտնել է Գազայի առողջապահության նախարարությունը։
Գազայի ԱՆ-ն կոչ է արել և դիմել բոլոր համապատասխան միջազգային և հումանիտար գործակալություններին, այդ թվում՝ ՄԱԿ-ին, անհապաղ միջամտել և մատակարարել անհրաժեշտ վառելիքը։