Thursday, 04 07 2024
18:20
Բայդենը հայտարարել է, որ շարունակելու է մասնակցել նախագահական մրցարշավին
18:10
Գերմանիան երբեք չի համաձայնվի Ուկրաինայի կապիտուլյացիային
Նիկոլ Փաշինյանի հարցը Ջո Բայդենին
17:50
Հնդկաստանի նորընտիր վարչապետը կայցելի Ռուսաստան
17:40
ՇՀԿ երկրների ղեկավարները ստորագրել են Աստանայի հռչակագիրը
ՀՀ ԱԳ նախարարն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է ԱՄՆ-ին և նրա ժողովրդին
Մեհրաբյան online
17:20
Ակբա Լիզինգը գլխամասային նոր գրասենյակ ունի
17:10
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:00
Ամուր, հուսալի և որակյալ․ Հայաստանում հասանելի են Ջետուր մեքենաների ամենանոր մոդելները
16:50
Ո՞նց, Իդրամով վճարում չունե՞ք․ արդեն 21 000-ից ավել վաճառակետ Իդրամով վճարում է ընդունում
Մեղադրանք է ներկայացվել 8 անձի. ՔԿ
Եկել է ժամանակը, որ հայը պարտիզանից դառնա զինվոր
Ադրբեջանում հարցվածների 84%-ը աջակցում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրին
ԵՄ դրոշը մուրճին կապած քարոզարշավի են գնալու. ՔՊ-ն եվրաինտերգրումը ներքին օգտագործման հարց է դարձրել
Հայաստանը 10 մլն եվրո կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից. Հունգարիան հանել է արգելանքը
Քաղաքական մեծ քաոս է Ֆրանսիայում․ անդրադարձը տնտեսության վրա արդեն նկատելի է
Իսրայելը Լիբանանում հարվածել է Հզբոլլահի բազմաթիվ կետերի
Զգուշացում. ԿԲ-ի կողմից նշված ընկերությանը չի տրամադրվել լիցենզիա
«Հզբոլլահը» 200 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ
Որդիների վեճին հաջորդել էր հայրերի կռիվը, իսկ ավարտվել սպանությամբ
Շարժական կապի ցուցանիշով Հայաստանը փոքր ինչ առաջ է Ադրբեջանից, սակայն զիջում է Վրաստանին
15:10
ԱՄՆ-ն նախատեսում է 48 F-35A կործանիչներ տեղակայել Ճապոնիայում
Ալիեւը մեկնում է Իսլամաբադ. «թուրքական աշխարհ» – Պակիստան աշխարհաքաղաքական ենթաբեւե՞ռ է ձեւավորվում
Արաբկիրի վարչական ղեկավարի տեղակալ Դավիթ Բալասանյանը կալանավորվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ջրահեղձության դեպքերը մեծ մասամբ տեղի են ունենում ոչ սթափ վիճակում մարդկանց մոտ. վիճակագրությունը
Փրկարարներն ու ջրային պարեկներն անցնում են ուժեղացված ծառայության. ինչ կանոններ կան
Գնորդները QR կոդով կկարողանան պարզել՝ ներմուծվա՞ծ մսամթերք են գնում, թե՞ ՀՀ-ում արտադրված.Պապոյան
Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալը մեկ ամսով կալանավորվել է

Փեզեշքիան-նամե

Իրանի նախագահական ընտրությունների առաջին փուլում թեկնածուներից ոչ ոք քվեարկության մասնակիցների «կողմ» ձայների կեսից ավելին չի ստացել: Հուլիսի 5-ին նշանակված է կրկնաքվեարկություն: ԸՆտրապայքարը կծավալվի ռեֆորմիստ Մասուդ Փեզեշքիանի եւ կոնսերվատոր Սաիդ Ջալալիի միջեւ: Վերջինիս աջակցություն է հայտնել խորհրդարանի խոսնակ Ղալիբաֆը, ով նախագահական մրցարշավի ֆավորիտ էր համարվում, բայց զբաղեցրել է երրորդ տեղը:

Փորձագետների մոտ տպավորություն կա, որ պահպանողականների ճամբարը կմիավորվի, եւ Ազգային անվտանգության գերագույն խորհրդում Իրանի հոգեւոր առաջնորդի ներկայացուցիչ Ջալալին նախագահ կընտրվի: Իրանի նախագահական ընտրությունների գլխավոր ինտրիգը, սակայն, մրցապայքարում առաջին տեղն զբաղեցրած Մասուդ Փեզեշքիանի էթնիկ ազերի լինելու իրողությունն է: Որեւէ տեղեկություն չկա, թե նա առավել քվեներ ստացել է որպես ռեֆորմատո՞ր, թե՞ իրանական Ադրբեջանի ներկայացուցիչ:

Նախընտրական քարոզարշավի ընթացքում Փեզեշքիանը մի քանի անգամ ընդգծել է իր թուրքական ծագումը, իսկ Թավրիզում նրա հանրահավաքն անցել է իրանական Ադրբեջանում արմատական բարեփոխումների պահանջի կարգախոսներով, հնչել են նաեւ համաթուրքական համերաշխության կոչեր: Ադրբեջանցին կարող է նաեւ Իրանի նախագահ ընտրվել,-այդ օրը գրել է Բաքվի իշխանական լրատվամիջոցը:

Իրանական Ադրբեջանում, իհարկե, կա «միավորման», տրամադրվածություն, բայց այնտեղ համարում են, որ «պատմական Ադրբեջանի մայրաքաղաքը Թավրիզն է»: Իրան-Թուրան ռազմաքաղաքական եւ քաղաքակրթական մրցակցությունը դարերի պատմություն ունի, չնայած իրողությանը, որ Պարսկաստանում էթնիկ թուրքերի երկու արքայատոհմ է իշխել:

Իրանի թուրքախոս բնակչությունը կրկնակի գերազանցում է Ադրբեջանի բնակչությանը, շատ ադրբեջանցիների համար Թավրիզը «Մեքքա» է, էթնիկ ինքնության խորհրդանշանները գտնվում են իրանական կողմում: Վերջին երկու տասնամյակներին Իլհամ Ալիեւը վարել է իսլամի սուննի ուղղության գերակայության քաղաքականություն՝ ի հակակշիռ իրանական ինքնության, որի առանցքում շիադավանությունն է:

Եթե Մասուդ Փեզեշքիանը Գերագույն հոգեւոր առաջնորդի նախագիծն է, իսկ հակառակ դեպքում սահմանադրության Պահապանների խորհուրդը նրա թեկնածությունը չէր հաստատի, ապա, թերեւս, պետք է ենթադրել, որ նպատակն իրանական Ադրբեջանի կառավարելությունն է: Ըստ երեւույթին, իրանական վերնախավը հանգել է եզրակացության, որ նախընտրելի է ներիրանական համերաշխության քայլեր ձեռնարկել, քան թուրքախոս բնակչությունը վերածել արտաքին միջամտության թիրախի:

Ի վերջո, կրոնապետության հնարավորություններն անսպառ չեն: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը չի կարող միաժամանակ եւ արտաքին մարտահրավերների դիմակայել, եւ իր վրա վերցնել երկրի ներքին կայունության ապահովման պատասխանատվությունը: Մասուդ Փեզեշքիանն, ամենայն հավանականությամբ, պետք է խորհրդանշի ներիրանական էթնո-քաղաքակրթական համերաշխությունը: Բայց եթե Իրանն ընտրի մրցակցության մեջ չպարտվելու այդ «կոդի» գերակայությունը, ապա Թեհրանի արտաքին քաղաքականությունը վերափոխումների բարդ փուլ է մտնելու: Դա մարտահրավեր կլինի, գուցե, առաջին հերթին Հայաստանի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում