Thursday, 04 07 2024
Սահմանվել են Էկոպարեկային ծառայողի հատուկ ուսուցման ծրագիրը և ստուգումներ անցկացնելու կարգը
ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունը Վայոց ձորում դիտարկել է իրավիճակը Հայաստան-Ադրբեջան սահմանին
21:10
Թուրքիայի նախագահը Աստանայում ՇՀԿ շրջանակներում հանդիպել է Կատարի էմիրի հետ
Ալիեւը փակու՞մ է ԵԱՏՄ թեման
Գևորգ Մելիքսեթյանը նշանակվել է ԲՏԱ նախարարի տեղակալ
Հուլիսի 7-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցը փակ Է այցելությունների համար
ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունն այցելել է հայ-ադրբեջանական սահման
20:20
Օրբանը կայցելի Ադրբեջան և Շուշի
Կալանավորվել են, Արաբկիրի թաղապետը, թեղակալները ևս 5 հոգի
Կաթողիկոսն ընդունել է Արգենտինայի դեսպանին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Պուտինը բացառում է Ուկրաինայի հետ խաղաղ բանակցությունների մեկնարկից առաջ հրադադարը
Երևանում վերջին 6 ամսում տապալվել է ավելի քան 100 ծառ
19:30
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ քննարկել ռազմավարական կայունությանը վերաբերող հարցեր
Թուրքիայի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ՝ թուրք ֆուտբոլիստի կողմից «Գորշ գայլեր»–ի ժեստը ցույց տալու պատճառով
19:10
Թուրքմենստանն առաջարկում է Աֆղանստանով գազատար կառուցել
Պարտքի պատճառով առևանգել են քաղաքացուն, ծեծի ենթարկել, ապա՝ սափրել են գլուխը և ստիպել մերկանալ ու մտնել զուգարան
18:50
«Երմակն անում է այն, ինչ ես եմ ասում». Զելենսկի
ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև զանգվածային ոչնչացման զենքի վերաբերյալ համաձայնագիրը հավանության է արժանացել
Գևորգ Պապոյանը կգործուղվի Ռուսաստան
18:20
Բայդենը հայտարարել է, որ շարունակելու է մասնակցել նախագահական մրցարշավին
18:10
Գերմանիան երբեք չի համաձայնվի Ուկրաինայի կապիտուլյացիային
Նիկոլ Փաշինյանի հարցը Ջո Բայդենին
17:50
Հնդկաստանի նորընտիր վարչապետը կայցելի Ռուսաստան
17:40
ՇՀԿ երկրների ղեկավարները ստորագրել են Աստանայի հռչակագիրը
ՀՀ ԱԳ նախարարն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է ԱՄՆ-ին և նրա ժողովրդին
Մեհրաբյան online
17:20
Ակբա Լիզինգը գլխամասային նոր գրասենյակ ունի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Սա Մայենդորֆն է, այստեղ ԼՂ կարգավորում չկա

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ԼՂ կարգավորման մադրիդյան սկզբունքները Հայաստանին եւ Ադրբեջանին ներկայացնելուց գրեթե մեկ տարի անց, 2008թ. նոյեմբերի 2 –ին ՌԴ նախագահ Մեդվեդեւը Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին հրավիրել է Մոսկվա:

Բանակցությունների արդյունքում կողմերը ստորագրել են «Մայենդորֆյան հռչակագիր» անունն ստացած եռակողմ փաստաթուղթ, որ բաղկացած է հինգ կետից:

Հռչակագրի վերլուծությունից պարզ է դառնում, որ կողմերը Լեռնային Ղարաբաղի խնդիր չեն ճանաչում, կա ղարաբաղյան հակամարտություն, որ խոչընդոտում է Հարավային Կովկասում կայուն եւ անվտանգ դրության հաստատմանը, տարածաշրջանում համակողմանի հակագործակցությանը եւ տնտեսական զարգացմանը, եւ այն պետք է կարգավորվի միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների եւ այդ շրջանակներում ընդունված որոշումների եւ փաստաթղթերի հիմքով: Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ այլ որոշում, քան ՄԱԿ-ի ԱԽ չորս բանաձեւերն են, գոյություն չունի:

Կողմերը հաստատում են ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդության շարունակման կարեւոր նշանակությունը՝ հաշվի առնելով կողմերի հետ 2007թ. նոյեմբերի 29-ի նրանց հանդիպումը եւ քաղաքական կարգավորման հիմնական սկզբունքների մշակման նպատակով հետագա քննարկումները: Փաստացի արձանագրվում է, որ մադրիդյան սկզբունքները «դատավճիռ» չեն, այլ պետք է համաձայնեցվեն հետագա քննարկումներում, ինչի մասին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներն արտգործնախարարներին հանձնարարական են տալիս:

Մայենդորֆյան հռչակագիրը ստորագրվել է ռուս-վրացական պատերազմից երեք ամիս անց, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջեւ աշխարհաքաղաքական հակասություններն արդեն բացահայտված էին: Խիստ ուշագրավ է, որ ռուս-վրացական պատերազմին նախորդել է ՌԴ նախագահ Մեդվեդեւի Բաքու այցը:

Մայենդորֆյան հռչակագրի որոշակի «ապակոդավորումը» սկզբունքային է. այդ փուլում հայ-ադրբեջանական բանակցությունների մոդերացիան Արեւմուտքից անցել է Ռուսաստանին: Գուցե դա ԱՄՆ-Ռուսաստան-Ֆրանսիա անդրկուլիսային պայմանավորվածությամբ էր, գուցե՝ Մոսկվայի «ագրեսիվ» նախաձեռնությամբ՝ դժվար է պարզել: Բայց որ Մայենդորֆում սահմանվել է ոչ թե ԼՂ խնդրի, այլ՝ տարածաշրջանային կարգավորման սկզբունք՝ արձանագրված իրողություն է:

Այսինքն, գերակա է ճանաչվել Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական պոտենցիալի բացումը, Հայաստանն ընդունել է, որ կա դրան խոչընդոտող ղարաբաղյան հակամարտություն: Մեթոդաբանական առումով ոչ թե հարավ-կովկասյան կայունությունը, համագործակցությունը, փոխվստահություն են գնահատվել ԼՂ խնդրի կարգավորման նախապայման, այլ փաստացի դրվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջոցով Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական ստատուս-քվոն սահմանելու խնդիր:

Ուժերի հարաբերակցության առումով, բնականաբար, այդ առաջնահերթությունն Ադրբեջանին լիովին բավարարում էր: Մանավանդ որ քաղաքական կարգավորման հիմք էին ճանաչվում ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների շրջանակներում ընդունված որոշումները, իսկ կարգավորման միջազգայնորեն համաձայնեցված հայեցակարգը մեկն էր՝ ԼՂ շուրջ տարածքների առանց նախապայմանների վերադարձ, իսկ երկրորդ փուլում՝ կարգավիճակի ճշտորոշում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում